Ես չեմ սիրում և չեմ ուզում ամուսնանալ հենց այն պատճառով, որ նա հղի է․ Ես ուղղակի ուզում եմ վայելել կյանքը, այլ ոչ թե ծանրաբեռնել ինձ ընտանեկան հարցերով,- ասաց որդիս

Անդրեյը շատ տարակուսած էր, պետք է տղամարդու նման զրուցեր հոր հետ, բայց նա չգիտեր, թե որտեղից պետք է սկսել։

֊ Պետք է խոսել, նա հավաքեց ինքն իրեն,֊ առանց գլուխը բարձրացնելու։

֊ Ուշադիր լսում եմ քեզ,֊ պատասխանեց հայրը և հետաձգեց սկսած աշխատանքը։

֊ Լուրերն այնքան էլ ուրախալի չեն, բայց շուտով դու պապիկ ես դառնալու,֊ Գլուխը կախելով Անդրեյը սկսեց պատմել, որ դա պատահական է ստացվել, և որ ինքը դա չէր ցանկանում։

֊ Ես նրան ճանաչում եմ,֊ հարցրեց հայրը, նա որդուն ասես այրեց աչքերով` փորձելով հասկանալ իրավիճակը, տղա վախենում էր, որ հայրը կբարկանա իր վրա, բայց նա սպասում էր պատասխանի։

֊ Դա մեր հարևանուհի Օլգան է։

֊ Դե լավ է, կօրինականացնեք Ձեր հարաբերությունները, իսկ ես և մայրդ կօգնենք Ձեզ երեխայի հարցում։

֊ Ես չեմ ամուսնանա նրա հետ, ես դեռ երիտասարդ եմ, և ուզում եմ վայելել կյանքը։ Հղիությունը դժվար գործ է, ես թքած ունեմ, թող անի այն, ինչ ցանկանում է,֊ որդու պատասխանն ապշեցրեց հորը։

֊ Ուրեմն նրա հետ քնելու ժամանակ դու երիտասարդ չէիր, իսկ քո արարքներին պատասխան տալու համար ասում ես, թող անի այն ինչ ուզու՞մ է։ Տիկին արի այստեղ։

֊ Ի՞նչ նորություններ կան,֊ հարցրեց կինը։

֊ Հիացիր մեր դաստիարակած տղայով, աղջկան հղիացրել, իսկ այժմ հրաժարվում է պատասխանատվութ-յունից։ Օլգան լավ աղջիկ է,֊ հաստատեց հայրը։

֊ Եվ իսկապես, մեր ինչի՞ն է պետք այդ աղքատը։ Ի՞նչ է, ուզում է հղիության շնորհիվ ամուսնանալ մեր հարուստ տղայի հե՞տ։

֊ Իսկ եթե երեխան մեր որդունն է, ինչպե՞ս ենք հանգիստ ապրելու,֊ հարցրեց ամուսինը։

Ժաննան շոկի մեջ էր, թե ինչու է ամուսինը քննադատում իր սեփական որդուն, բայց փոխարենը պաշտպանում օտար և աղքատ աղջկա։

֊ Մենք նրան տվել ենք այն ամենն, ինչ ունեցել ենք, իսկ հիմա պետք է ամուսնացնենք մի ինչ֊ որ Օլգայի հե՞տ։

֊ Ի՞նչ փեսա կլինի նա, սրանից չարժե սպասել ինչ֊որ լավ բան,֊ բարկացած ասաց հայրը։

֊ Բայց նա քո հարազատ արյունն է, քո որդին,֊ ասաց Ժաննան։

֊ Նա լավն է, քանի դեռ մենք նրա կողքին ենք, իսկ երբ միայնակ մնա, ի՞նչ է անելու այդ ժամանակ,֊ ասաց հայրը։

֊ Թող հանձնի հայրությունը հաստատող թեստ և այդ ժամանակ պարզ կլինի, որ եիեխայի հայրն իմ որդին չէ,֊ խորհուրդ տվեց մայրը։

֊ Ես կխոսեմ նրա հետ, ինձ համար ամեն ինչ պարզ է,֊ ասաց Անդրեյը։

֊ Մենք նրան իր տեղը կդնենք սուտ տեղեկություններ հայտնելու համար,֊ չարությամբ ասաց մայրը և գնաց խոհանոց։

֊Ինչպես է դա պատահել, պատմիր ինձ ամեն ինչ, միայն թե անկեղծ, և այնպես արա, որ մայրդ չլսի,֊ ասաց հայրը։

֊ Մի օր հավաքվել էինք ընկերներով և խմում էինք` ավելի շատ քան պետք էր։ Ես ինձ արդեն շատ վատ էի զգում։ Օլգան ճանապարհեց ինձ դեպի տուն, քանի որ ես իվիճակի չէի դա միայնակ անելու։ Նրա խոսքով տան ճանապարհին ես ընկա գետնին, իսկ նա ինձ վրա և եղավ այն, ինչ եղավ, իսկ որոշ ժամանակ անց տեղեկացրեց ինձ իր հղիության մասին։ Բայց ես ոչինչ չեմ հիշում այդ երեկոյից, սա նրա խոսքերն են։ Չգիտեմ, թե ինչու, բայց ես չեմ հավատում նրա խոսքերն։

֊ Եվ այս դաժան դեպքը պատահեց հենց քեզ հե՞տ,֊ ծանր արտաշնչեց տղայի հայրը։

֊ Ի՞նչ ես ուզում ասել դրանով։

֊ Այո, երեվի կա ճշմարտություն նրանում, որ որդի կրկնում է հոր ճակատագիրը։ Ես նույնպես ամուսնացել եմ առանց սիրելու։ Քո մայրիկի հետ անցկացրած իմ ամբողջ կյանքը միայն ու միայն քեզ համար է։ Ես ունեցել եմ սիրած աղջիկ, որի համար պատրաստ էի գնալ անգամ աշխարհի ծայրը, բայց իմ սխալի պատճառով կորցրեցի նրան։ Մենք նույնպես ընկերներով գնացել էինք գյուղ` հանգստի, շատ խմեցինք, իսկ առավոտյան արթնացա մայրիկիդ անկողնում և այդպես էլ մնացի նրա հետ մի ամբողջ կյանք։

֊ Բայց ինչպե՞ս ես ապրել առանց սիրելու, չէ որ դա մեծ պատիժ է,֊ հարցրեց Անդրեյը։

֊ Ես չէի կարող հրաժարվել քեզանից, դու մեղավոր չես իմ կատարած սխալի համար։ Երեխան մեղք չունի, որ իր ծնողները հիմարներ են։ Եթե երեխան քոնն է, ուրեմն ամուսնացիր, իսկ եթե դու դա չանես, ես դա կանեմ քո փո-խարեն, ես ինքս կմեծացնեմ և կդաստիարակեմ նրան։ Դու կարող ես ապրել քո կյանքով` առանց մեզ։

Ամիսներ շարունակ Օլգան լսում էր բազմաթիվ վատ խոսքեր իր հասցեին, անգամ ամաչում էր դուրս գալ տնից և մի անգամ էլ չհամբերելով, նա գնաց Անդրեյի տուն։ Տեսնելով նրան, աղջիկն ասաց.

֊ Մոռացիր իմ գոյության մասին, սա քո երեխան չէ։

Անդրեյի հայրը հասկանում էր, որ Օլգան հոգնել է մարդկանց խոսակցություններից և վիրավորանքներից և նրանցից պահանջեց ճշմարտությունը։

֊Սա Անդրեյի երեխան է, դա հաստատվել է բժիշկների կողմից, բայց ինձ այլևս ոչինչ պետք չէ, ես միայնակ կմեծացնեմ իմ երեխային` առանց հոր, իսկ Ձեր կինը երբեք չի ընդունի ինձ, այպես ապրելն ուղղակի անհնար է։

֊ Լավ, տուր ինձ անալիզների պատասխանները, ես ինքս կորոշեմ, թե ինչ անեմ, բայց իմացիր, ես քեզ հավատում եմ,֊ ասաց Նիկոլայը։

Մեկ ամիս անց փաստաթղթերը Նիկոլայի ձեռքերում էին, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ Անդրեյ Նիկոլայեվիչ Տելեցինը համարվում է երեխայի հայրը 99%։

Նա ցանկացավ Օլգային բերել իրենց տուն, չէ որ դա լավ նորություն էր։ Բայց աղջկա վիրավորանքն այնքան մեծ էր, որ կտրականապես մերժեց Նիկոլայի։

Տուն վերադառնալով, հայրը վերջնական հարցրեց որդուն, արդյոք նա վստահ է իր որոշման մեջ, որ չի ցանկա-նում ոչ երեխային և ոչ էլ Օլգային։ Բայց հենց այդ պահին խոսակցությանը խառնվեց Ժաննան, որն ատում էր աղջկան։ Նիկոլայը նայեց իրեն այդքան հարազատ, բայց միևնույն ժամանակ օտար մարդկանց և ասաց.

֊ Ես կմեծացնեմ այդ երեխային, և կապահովվեմ նրան ամեն ի նչով, տուն կկառուցեմ նրա համար և կտամ նրան իմ ողջ ունեցվածքը, և տարբերություն չկա աղջիկ կլինի, թե տղա։ Իմ այս որոշմանը ոչ ոք չի կարող հակառակվել, պա՞րզ է Ձեզ համար։

֊ Խելագարվե՞լ ես ինչ է, ամեն ինչ վերցնում ես հարազատ որդուցդ և տալիս ես մի օտար աղջկա՞։

Իսկ տղան գլուխը կախ ոչին չէր խոսում, քանի որ հասկանում էր, որ հոր որոշումը վերջնական է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS