Երազահան. Ինչ եք տեսել երազում և ինչ է դա խորհրդանշում. Պետք է իմանան բոլորը…

Այսօր մենք ավելի ու ավելի շատ բան ենք իմանում մարդու օրգանիզմի հատկանիշների մասին։ Քնած մարդր շարունակում է ինֆորմացիա ընդունել արտաքին աշխարհից։ Այդ բանը համոզիչ ապացուցում են Մենդելեևի պատմածները, որը պարբերական աղյուսակը հայնագործել է քնած ժամանակ։ Նույնը կարելի է ասել, հարաբերականության — տեսության շատ հիմնադրույթներ նա ինչպես ասում են, արտահանել է քնից։
Հենց քնի ժամանակ է ակտիվանում մարդու կապը նրա շրջապատի հետ։ Նա կարող է ազդանշաններ ընդունել այն իրադարձությունների մասին, որոնք դեռ հայտնի չեն նրան։ Եվ իհարկե, տեսնել կատարվող երազներ։ Հիշենք Հին Եգիպտոսի տիրակալին երազ եկած յոթ գեր և յոթ նիհար կովերին, որոնք բերքառատ և երաժշտ տարիների ավետաբերներն էին։

Հիշենք Չեռնոբիլի ատոմակայանի աշխատկիցներից մեկի երազը, ուր այրվում էր չորրորդ բլոկը։ Բայց եթե Եգիպտոսում ժամանակին կարողացան օգուտ քաղել երազից, ապա ատոմակայանի աշխատակիցները երազը տեսածի վրա պարզապես ծիծաղեցին։

Պետք չէ, անշուշտ, օրթոդոքսալ հայացք ունենալ երազների նկատմամբ և կարծել, թե ամեն երազ բան է նշանակում։ Դրա հետ մեկտեղ, սակայն, բացարձակապես է, որ մի շարք դեպքերում չի կարելի անտեսել երազների կապը շրջապատի իրականության հետ։
Մարդու հնարավորությունների մեծագույն նվաճումներ են ցուցադրում էքստրասենսերը։ Նրանցից մեկը նշանավոր միսս Խասսէն էր, որը մի ժամանակ անգերազանցելի մասնագետ էր համարվում մտքեր կարդալու բնագավառում։ Վերջին անգամ 1912 թվականին հրատարակված նրա երազահանում հազար երազի մեկնաբանություն կար։

ԵՐԲ ՄԱՐԴԸ ՔՆԱԾ Է :

Ինչպես բոլոր կենդանի արարածները, այնպես էլ մարդը քնում է հոգնած ժամանակ, երբ հանգստի կարիք ունի։
Քնած վիճակում հոգնած օրգանիզմը վերագտնում է իր առուգանությունը ,ուժեր է հավաքում նոր գործողությունների համար, որոնցից բաղկացած է կյանքը։
Նյարդային ուժերի թուլացումը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, որով, իր հերթին, պայմանավորվում է կյանքի բոլոր ֆունկցիաների դանդաղեցումը։ Այդ իսկ պատճառով ուշադրությունն ու կամքը կորսվում են, վրա է հասնում մոռացումը՝ քունը։
Քնի ժամանակ նյարդերը զգացողություններ չեն հաղորդում ուղեղին։

Բոլոր օրգաններից ամենաշատը հոգնում է տեսողությունը։ Աչքերը ամենաշատն են հանգստի, քնի ձգտում։
Բոլոր օրգանները միաժամանակ չեն քուն մտնում։ Այն պահին, երբ հոգնած, ուժասպառ օրգանների մի մասր քուն է մտնում, մյուսները, պակաս հոգնածները, շարունակում են արթուն մնալ։
Երազներն ու պատրանքներր հետևանք են այն բանի, որ օրգանների մի մասը քնած է, իսկ մյուսը շարունակում է արթուն մնալ։
Հետզհետե բոլոր օրգանները հանդարտվում են վրա է հասնում խոր, հանգիստ քունը։ Մի քանի ժամվա նման քնից հետո, երբ օրգանները բավարար ուժ են հավաքում և նոր աշխատանքի կարիք զգում, իսկ տեսողության օրգանը դեռ չի հասցրել հանգստանալ, սկսվում են որոշակի, հաճախ լավ հիշվող երազները։


Երազները հիշողության և երևակայության արդյունք են, ազատ մնացած կարողությունների և զգացմունքների մասնակցություն։ Դրա համար էլ երազները այդքան տարբեր են լինում իմաստով և քիչ կապ են ունենում այն ամենի հետ, ինչ կատարվում է իրական կյանքում։
Հիվանդ, ուժերից վեր, ծանր աշխատանքով զբաղվող մարդկանց երազներր հաճախ նույնքան ծանր և սարսափելի են լինում։

Երբ օրգաններից մեկը գերհոգնած է, գրգռված կամ հիվանդ, երազը դառնում է անհանգիստ, թեթև զգացողությունները երազում արտասովոր ուժ են ձեռք բերում։
Կողքով անցնող սայլի անիվների ձայնը, օրինակ, կարող է ընկալվել իբրև ամպրոպ կամ հրետանազարկ, միջատի կծելը՝ մեծ, սարսափելի օձի խայթ և այլն:
Երազներն իրենց բովանդակությամբ համարյա միշտ համապատասխանում են քնածի հասարակական դիրքի, մտավոր կարողություններին, ֆիզիկական վիճակին, խառնվածքին և հասակին։
Հարուստը երազում շքեղություն և հաճույքներ է տեսնում, աղքատը՝ աշխատանք, կարիք, ստորացում, խնդրանքներ, դերասանը՝ բեմ, հասարակություն, ծափահարություններ, հիվանդը՝ բժիշկ, դեղեր և այլն։
Կոշկակարը երբեք բանաստեղծի երազներ չի տեսնում։ Մուրացիկի երազը չի համապատասխանում միլիոնատիրոջ երազին;
Սարսափելի, ծանր երազները առաջանում են հետևյալ պատճառներով, ուժեղ տպավորություններ, որևէ նշանավոր իրադարձությանը անձնական մասնակցություն, ստամոքսի վատ վիճակ, անհարմար անկողին, մարմնի անհարմար վիճակ և այլն։
Դրա համար էլ շատ քիչ երազներ են առաքելական, ռեալ նշանակություն ունենում։
Անիմաստ է հավատալ բացարձակապես բոլոր երազներին, հաշվի չառնել տվյալ երազի ծնունդ առնելու հանգամանքները։ Բայց նաև չի կարելի հաշվի չառնել այն, որ որոշ երազներ իրոք կանխատեսումներ են պարունակում։

Բոլոր երկրների ու ժամանակների պատմության մեջ շատ փաստեր կան, երբ երազներր նշանակալից իրադարձությունների կանխանշան են դարձել, ստիպել մտորել այս հարցի շուրջը, ցույց տվել, որ շատ դեպքերում երազները կարևոր նշանակություն են ունեցել։
Երազները շատ ընդհանուր կետեր ունեն կանխատեսության երևույթի հետ , ճնշող մեծամասնությամբ իրականանում են կանխատեսության մեջ շնորհ ունեցող անձանց երազները։ Չպետք է մոռանալ նաև, որ այդ մարդիկ հաճախ իրենք էլ չեն իմանում սեփական շնորհի մասին։
Մինչև հիմա էլ առաքելական երազները անբացատրելի են մնում։ Գիտությունն ի վիճակի չէ սահման գծել առաքելական և մղձավանջային երազների միջև։

Հեղինէ:
Երազների գաղտնիքները բացահայտել ձգտող մարդկանց համար գոյություն ունեն մի քանի կանոններ։ Ահա դրանք,
1. Տեսնված երազը արթնանալուց հետո անմիջապես պիտի պատմել ոչ թե թշնամուն, այլ ամենամոտիկ բարեկամին։
2. Անգամ ամենասարսափելի երազից չրնկճվել, չհուսահատվել, այլ հանգիստ ու համբերատար սպասել նրա իրականացմանը։ Ծանր ու սարսափելի երազներր հաճախ բոլորովին հակառակ իմաստ են ունենում և դառնում երջանիկ իրադարձությունների նախանշան։
3. Երազները լավ հիշելու համար ամեն շաբաթ անհրաժեշտ է փոխել բարձի տեղը։

Արևածագին նախորդող երազներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան գիշերվա տեսած երազները։
Մի անգամ տեսած երազը միշտ չի իրականանում և դրա համար հարկ է մեծ նշանակություն տալ առնվազն երեք անգամ տեսած երազներին։
Երազները մեկնաբանելու համար հարկ է դիմել գիտակից, բարի մարդկանց, խուսափել չար, խավարամիտ անձնավորություններից։

Երազները սովորաբար իրականանում, են սկսած հաջորդ առավոտից և մինչև ինը ամիս ժամկետում։
Ցերեկվա ժամերին տեսնված երազներին սովորաբար նշանակություն չեն տալիս, դրանք չեն իրականանում։
Երեկոյան ժամը 20- ից, մինչև 24 -ը տեսած երազները իրականանում են երկար ժամանակ անց,

24-ից մինչև գիշերվա 3 –ը ՝ երեք ամսվա րնթացքում, գիշերվա 3-ից մինչև լուսաբաց՝ շատ շուտ։
Երազների նկատմամբ անսահման հավատը հանգեցնում է սնապաշտության, հաճախակի տագնապների և անհանգիստ կյանքի պատճառ է դառնում։

Ամսվա օրեր
12-ին֊ — Երազներն իրականանամ են արագ և բարեհաջող։

Ա

ԱԲԲԱ— Բարեհաջողության և. ուրախություն։
ԱԳԻՏԱՏՈՐ_ Անսովոր ցանկություն։
ԱԳՌԱՎ— Տխուր լուրեր, թախիծ, հիվանդություն։
ԱԴԱՄԱՆԴ– Հարստություն և ընտանեկան երջանկություն։
ԱԶԴՐ– Ընտանեկան գթություն։
ԱԹՈՌ— Շահավետ պաշտոն։
ԱԼԲՈՄ— Ուրախություն, երջանկություն։
ԱԼԻՔՆԵՐ– Արգելք գործերում, սաջալության համար ջանքերի գործադրում և պայքար։
ԱԼՄԱՆԱԽ- Հարստություն։
ԱԼՅՈՒՐ— Ազնիվ, օգտակար աշխատանք։
ԱԿԱՆՋՆԵՐ– Կեղծ լուրեր։
ԱԿԱՆՋՕՂԵՐ— Ուրախություն, հարսանիք։ Ամուսնացածների համար՝ ծննդաբերություն։
ԱԿՆՈՑ— Անվստահություն, խաբեություն և կասկածամտություն։
ԱԿՐՈԲԱՏ— Գրավված դիրքին սպառնացող վտանգ։
ԱՂ- Առողջություն և հաջողություն
ԱՂԱԽԻՆ— Բամբասանք և խաբեություն։
ԱՂԱՎՆԻ— Խաղաղություն, սեր, երանելիություն։
ԱՂԲ— Բամբասանք, անախորժություններ։
ԱՂԲՅՈՒՐ— Բոլոր առումներով ուրախ, հանդարտ, կուշտ և գոհ կյանք։
ԱՂԲՅՈՒՐԻ ՋՈՒՐ– Մեծ շահ ամուսնությունից
ԱՂՈԹՔ — Խնդրանք և մերժում։
ԱՂՅՈՒՍ– Անշարժ գույքի տիրանալ։
ԱՂՋԻԿ (գեղեցիկ)— Սիրային հաջողության։ Տգեղ՝ տհաճություն, սիրային դավաճանություն, խաբկանք

ԱՂՎԵՍ– Ծպտված թշնամի։
ԱՃՈՒՐԴ– Կորուստ։
ԱՄԱԶՈՆՈՒՀԻ — Սիրային դավաճանություն։
ԱՄԱՌԱՆՈՑ— Թշնամու հետ տհաճ բացատրություն։
ԱՄԲԱՐ— Լի՝ հարստություն, դատարկ՝ աղքատության, անհաջողություն։
ԱՄԲԻՈՆ (պրոֆեսորական)— Մտավոր դժվարին պարապմունքներ
ԱՄԲՈԽ– Բուռն ժողով։
ԱՄՊՐՈՊ– Անակնկալ, վախ, բարեհաջող ավարտ։
ԱՄՊ— Գործնական դժվարություններ
ԱՄՈՒՍԻՆ– Ուրախ լուր։
ԱՄՈՒՍՆԱՆԱԼ- Դժվար պարտականություն, հոգսեր;
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ (ամուսնացածի համար)– Սիրած կնոջ դավաճանության։ Չամուսնացածի համար՝ խաբեության, թախիծ։
ԱՄՍԱԳԻՐ (կարդալ)— Հարստանալ նոր գիտելիքներով։
ԱՄՐՈՑ— Հավերժական կախվածություն։
ԱՄՖԻԹԱՏՐՈՆ– Մեծ հասարակություն և ուրախ լուրեր։
ԱՅՏԱՄՈՐՈՒՍ — Հարգանք և դրամ։
ԱՅԲՈՒԲԵՆ— Հաջողություն գիտության բնագավառում:
ԱՅԳԵՊԱՆ — Ծանոթություն և մտերմություն շատ օգտակար մարդու հեա։
ԱՅԳԻ (մեծ, ծաղկող)— Առատություն, գործերին հաջողություն։ Լքված, թոշնող՝ տխուր ծերություն։
ԱՅԾ— Հոգսեր, անշահավետ աշխատանք։
ԱՅՐԻԱՆԱԼ– երջանկության, նոր կյանք։
ԱՆԱՆԱՍ— Հաջողության բոլոր ձեռնարկումներում։
ԱՆԱՍՆԱԲԱԿ– Փոփոխության դեպի լավը։
ԱՆԱՏԱՄ– Թանկարժեք իրերի կորուստ։
ԱՆԱՍՈՒՆ (արածող)- Բարեկեցություն, հաջողություն։
ԱՆԳՂ— Վտանգավոր, սարսափելի թշնամի։
ԱՆԴՈՒՆԴ— Վտանգ, անդունդ ընկնել՝ ծանր կորուստ, անդունդ շրջանցել՝ վտանգից խույս տալ, բարեհաջող կյանք։
ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔ– Կայքի կորուստ, տհաճություն։
ԱՆՒԾ— Հարստության ձեռքբերում։
ԱՆԻՎՆԵՐ— Հնազանդություն, աշխատանք, հոգսեր։
ԱՆԾԱՆՈԹ (կին)- Տղամարդու համար՝ ծառայական տհաճություններ; Կնոջ համար՝ վեճ սիրած մարդու հետ։ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ– Դառնության և արցունքներ;
ԱՆԿՈՂԻՆ– Հիվանդություն։
ԱՆՄՈՌՈՒԿ– Ուրախություն։
ԱՆՁԵՌՈՑԻԿ — (մաքուր)– Լւա| հասարակության մեջ գտնվել։ Կեղտոտ՝ վատ շրջապատ, բաժանում։
ԱՆՁՐԵՎ— Գործնական հաջողություն, մեծ շահ։
ԱՆՁՐԵՎ (հորդ) — Լողանալու ժամանակ՝ վտանգ։
ԱՆՏԱՌ (կանաչ)– Առողջություն, գործերի հաջողություն, հարստություն։ Մոլորվել անտառում՝ հիվանդություն։ ԱՆՏԱՌԱԿ– Հաջողություն, հաճույք;
ԱՇԽԱՏԵԼ (ինքը)— Հաջողություն։ Տեսնել ուրիշի աշխատանքը՝ հարստության։
ԱՇՏԱՐԱԿ– Ուրախ լուր։
ԱՉՔ (հատ ընկած)— Խաբեություն և. Վեճեր;
ԱՉՔԵՐ (տեսնել ուրիշի անառողջ աչքերը)— Գործերի անհաջողության, խաբեություն, տհաճություններ։ Տեսնել առողջ աչքեր՝ հաջողություն։
ԱՊԱՇԽԱՐԵԼ– Բարոյապես վերակենդանանալ;
ԱՊԱՐԱՆՋԱՆ– Շուտափույթ ամուսնության։
ԱՊՈՒՇ– Ծանոթություն և զրույց շատ գիտուն մարդու հետ։
ԱՌԱՆՁՆԱՍԵՆՅԱԿ– Գժտություն և անախորժություններ;
ԱՌԵՎՏՈԻՐ ԱՆԵԼ– Խաբել մոտիկներին։
ԱՌԱՓՆՅԱԿ— Երջանիկ հանդիպում սիրած անձնավորության հետ։
ԱՌՅՈՒԾ— Բարձրացում, փառք, մեծ պարգև։
ԱՌՆԵՏ— Թշնամիներ, որոնցից դժվար Է ազատվել։
ԱՌՎԱԿ– Ուրախ Լուրեր։
ԱՌԵՎԱՆԳԻՉ— Տնային գողի հայտնաբերում;
ԱՍԵՂ— Ի դեմս ընկերոջ թշնամու և դավաճանի պիտի հայտնաբերես։
ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ– Խաբեություն, քծնանք, հիասթափություն։
ԱՍՊԵՏ— Դավաճանություն, շրջապատի կողմից՝ նախանձ, չարություն։
ԱՍՏԻՃԱՆՈՎ ԲԱՐՁՐԱՆԱԼ– Հաջողության, նպատակի իրականացում։ Իջնել՝ կորցնել սեփական արժանապատվությունը, անհաջողության կրել։
ԱՍՏՂԱԴԻՏԱԿ — Կայքի գնում։
ԱՍՏՂԵՐ— Լուրեր ազգականներից։
ԱՎԱԶԱԿ– Վեհ, անախորժության։
ԱՎԱՆԱԿ— Հաջողություն, հռչակ, փառք;
ԱՎԵԼ— Փոփոխության դեպի լավը, կարգ ու կանոն գործերում։
ԱՎԵՏԱՐԱՆ— Հոգեկան հանգստություն, խաղաղություն, սեր։
ԱՏԱՄՄԱՔՐԻՉ– Վատ ախորժակ, ստամոքսի թուլություն։
ԱՏԱՄՆԵՐ (սպիտակ)— Քո կամ ուրիշի աոողջության, հաջողաթյան նշան։ Սև ատամներ՝ հիվանդություն, չքավորություն։
ԱՏՐՃԱՆԱԿ (տեսնել կամ կրակել)– Ընտանեկան մեծ անախորժություններ։
ԱՐԱԳԻԼ — Ընտանիքի թվակազմի ավելացում։
ԱՐԾԻՎ— Փառք, պատիվ, հարստություն։
ԱՐԿ (հրանոթի)— Թշնամու կործանում։
ԱՐԿՂ (լի)— Հաջողություն շահ։ Դատարկ՝ անհաջողություն։
ԱՐՀԵՍՏԱՆՈՑ– հաջողություն, հարստություն։
ԱՐՁԱՆ— Անշահավետ ձեռնարկում։
ԱՐՑՈՒՆՔՆԵՐ— հանդարտություն, ուրախություն։
ԱՐՄԱՎԵՆԻ— Հաջողություն արվեստում, ուրախություն։
ԱՐՄԱՏ– Ծանր աշխատանք, հնազանդություն,աղքատություն
ԱՐՅՈՒՆԱԽՈՒՄ ԿԱՄ ՄԻ ԱՅԼ ՀՐԵՇ — Հիվանդի ապքինում։ Հրեշին սպանել՝ հաղթել վտանգավոր թշնամուն, վիրավորել հրեշին՝ ծանր հիվանդություն կամ կարողության կորուստ։
ԱՐՋ– Կոպիտ, չար, սարսափելի թշնամի։
ԱՐՏՈՒՅՏ — Գործնական հաջողություն, երջանիկ խաղ։
ԱՐՏԱՍԱՀՄԱՆ (գնալ)– Փոփոխություն դեպի լավը։
ԱՐՏԱՔՍՈՒՄ -Դրության փոփոխություն, շահույթ, գործերի հաջողության։
ԱՐԵՎ— Լուսավոր կյանք։ Մթագնում՝ դժբախտություն, հարված, թախիծ։
ԱՐԵՎԱԾԱԳ— Փառք և հարստություն։
ԱՐԵՎԱՄՈԻՏ— Մեծ ու երջանիկ փոփոխություն։
ԱՓ— Նախատեսված նպատակի իրականացում, հաջողություն, բերկրանք։
ԱՓՍԵ- Հաճախ եկող հյուրեր:
ԱՔԱՂԱՂ– Ուրախ լուրեր, բարեկեցիկ կյանք;
ԱՔՑԱՆ— Հոգեկան տառապանքներ;
ԱՖԻՇ— Սուտ լուրեր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS