Երբ դեռահաս տղան իմացավ, որ ծնողների հարազատ զավակը չէ, փախավ տանից:

Սեփական երեխաները՝ լավագույնն են: Գրեթե բոլոր մայրիկները կհամաձայնեն դրա հետ: Իսկ ես այդպես չեմ կարծում:

Գուցե ես այդքան էլ ճիշտ մայրիկ չեմ, չգիտեմ: Մեր ընտանիքում ամեն ինչ բարդ է: Շատ երկար տարիներ ես ու ամուսինս մեր սերն ու հոգատարությունը տվել ենք մեր միակ որդուն:

Անկեղծորեն փորձել ենք նրա համար հարազատ ծնող դառնալ: Այո, նա որդեգրված է: Հիմա մենք լիովին զգում ենք նրա շնորհակալությունը որդեգրման դիմաց՝ փախուստ տնից, գողություն, ստախոսություն և մշտական սկանդալներ:

Այս ամբողջ սարսափը սկսվեց այն օրվանից, երբ նա իմացավ, որ մեզ հարազատ չէ: Ես ու ամուսինս փորձել ենք նրան բացատրել, որ սիրում ենք իրեն:

Որդեգրել ենք նրա համար, որ երջանկացնենք իրեն: Բայց բոլոր բառերն ու արցունքները բախվում են ագրեսիայի և անտարբերության պատին:

Ես շատ եմ հոգնել, այլևս ուժ չունեմ: Ամուսինս դեռ դիմանում է, բայց նա էլ երկար չի դիմադրի: Մենք փակուղու մեջ ենք հայտնվել: Հենց այս պահին էլ, խոհանոցում նստած՝ զանգում ենք մեր որդու բոլոր ընկերներին, որ պարզենք նրա գտնվելու վայրը:

Ես ձեռքիցս գցում եմ հեռախոսը և գնում եմ սենյակ: Վերջ: Բավական է: Հայացքս կանգ առավ շրջանակի մեջի լուսանկարին, որտեղ մի փոքրիկ տղա ձեռքերը մեկնել է դեպի ինձ:

Սիրտս էլ չի դիմանում…արցունքներս սկսեցին խեղդել: Որդիս, հարազատս, սիրելիս… Մի վախեցիր, մայրիկդ երբեք քեզ չի թողնի…

Բայց երևի մարդիկ ճիշտ են ասում, որ սեփական երեխաները՝ լավագույնն են:

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS