Երբ ես 12 տարեկան էի հայրս թմրամոլ դարձավ, իսկ հիմա չեմ զղջում արածիս համար, ու գիտեմ որ ճիշտ եմ վարվել

Հայրս թմրամոլ դարձավ, երբ 12 տարեկան էի: Մեծանալով՝ նկատում էի, թե նա ինչպես է շուրջն ամեն ինչ փչացնում և ոչնչացնում, ամեն օր նոր խնդիրներ ստեղծում մեր ընտանիքի համար: Ես այդ ժամանակ որոշեցի, որ թույլ չեմ տա նրան՝ փչացնել նաև իմ կյանքը:

Երբ դարձա 16 տարեկան, ասացի հորս, որ եթե ինքը ցանկանա, որ օգնեմ իրեն, թող կապվի ինձ հետ, մի հաղորդագրություն ուղարկի, և ես կանեմ այն ամենը, ինչ իմ հնարավորությունների սահմաններում է: Բայց մինչ ինքը չի կատարի ճիշտ ընտրություն, ես չեմ խոսի հետը:

Ես դարձա 18 տարեկան: Հայրս դեռ օգտագործում էր թմրանյութեր: Մի օր երեկոյան նորություններով տեսա, որ մի կին է սպանվել: Տեսախցիկները ֆիքսել էին մարդասպանի մեքենան, բայց դեմքը չէր երևում: Ես ճանաչեցի հորս մեքենան…

Զանգեցի իմ ծանոթ ոստիկանին, պատմեցի կասկածներիս մասին: Հայրս արդեն շատ հեռու էր գնացել, նրան պետք էր կանգնացնել: Անմեղ մարդուն սպանելն անթույլատրելի է:

Հետագայում պարզ դարձավ, որ հայրս սպանել էր այդ կնոջը, որ գողանա նրա պայուսակը…Ես գիտեմ, որ ճիշտ եմ վարվել, նշանակություն չունի, որ այդ մարդն իմ հայրն է: Նա ոչնչացրել է իմ ընտանքիը, իսկ հիմա էլ ուրիշ, անմեղ մարդու կյանք է խլել:

Հարազատներս ինձանից երես թեքեցին, արդեն մի տարի ինձ հետ չեն խոսում: Իսկ ես չեմ զղջում արարքիս համար, ես գիտեմ, որ ճիշտ եմ արել:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS