Երեկ ավտոբուսի սպասելիս մի տեսարանի ականատես եղա․․․Մոտ 7 տարեկան մի աղջիկ կանգնած լալիս էր․ Նրա կողքի կանգնածները կարծես չէին էլ նկատում նրան

Երեկ ավտոբուսի սպասելիս մի տեսարանի ականատես եղա․․․Մոտ 7 տարեկան մի աղջիկ կանգնած լալիս էր․ Նրա կողքի կանգնածները կարծես չէին էլ նկատում նրան

Այսօր կնոջս տարա հիվանդանոց և միայնակ պիտի տում վերադառնայի:Մոտենում եմ կանգառին, այնտեղ 8-9 հոգի կար կանգնած, իսկ նստարանին մոտ 7 տարեկան աղջնակ է նստած արտասվում: Դեմքից էլ երևում էր, որ երկար ժամանակ լացել է, բացի այդ ցրտից դողում էր:

Կանգնած 8 հոգուց ոչ մեկը չէր մոտ եցել երեխային, որ իմ անա, թե ինչ է պա տահել:Աղջնակին հանգստացնելն այնքան էլ բարդ չէր. ես ուղղակի հարցրեցի,թե ինչ է եղել: Աղջիկը շունչ քաշեց և ասաց, որ կորել է,սխալ տրանս պորտ է նստել: Պարզվում է, այլ թաղամաս է հասել: Ես բնականաբար հարցրեցի, թե իրեն ուր է պետք գնալ:

Խնդրեցի նաև ծնողների հեռախո սահամարը, բայց երեխան չգիտեր:Աղջկա նկա րագրելուց հասկացա, թե որ-տեղ է ինքն ապրում: Բռնեցի ձեռքից, անցկացրեցի ճանապարհը, սպասեցինք երթուղայինին, նստեցրեցի երե-խային, վճարեցի գումարը և խնդրեցի վարորդին՝ աղջկան իջեցնել ճիշտ կանգառում:

Աղջնակն ինձ շնորհա կալություն հայտնեց և ուրախ բարձ րացավ և նստեց: Իսկ իմ գլխում միայն 2 հարց կար: Ինչպե՞ս են ծնողները նման փոքր երեխային միայնակ թողնում, խեղճը ոչ ավել գումար ուներ, ոչ հեռախոս: Իսկ երկրորդն էլ,ինչը նույնպես սարսափելի է,ինչպե՞ս էին կանգառում կանգնած մարդիկ այդքան անտարբեր մնում, մի՞թե նրանց չէին հուզել փոքր երեխայի արցունքները…

Բոլորը զարմանում են, երբ երեխա է կորում,բայց հաճախ դա լինում է մարդկանց անտարբերության և անուշա-դրության պատճառով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS