Երկրորդ կինս ինձ ընտրության առաջ կանգնեցրեց՝ կամ ինքը, կամ աղջիկս…

6 տարվա ամուսնական կյանքը մնաց անցյալում: Ես ու Անին ամուսնալուծվեցինք: Մենք ուղղակի հասկացանք, որ այլևս չենք կարող միասին ապրել: Բայց դա չխանգարեց, որ մենք մնանք լավ ծնողներ մեր 3 ամյա դստեր համար:

Մեր բնակարանը թողեցի կնոջս և երեխայիս, իսկ դրանից հետո սկսեցի հանգստյան օրերն անցկացնել դստերս հետ:

Մի տարի անց ամուսնացա երկրորդ անգամ: Դիանան սկզբում լավ էր վերաբերվում Էլինային, սակայն շուտով նկատեցի, որ նա ամեն անգամ սկսում է ավելի և ավելի սառը վերաբերվել աղջկաս: Իսկ մի օր էլ ասաց, որ կիրակի օրը պիտի գնանք իր մոր տուն, սակայն ասաց, որ Էլինային չտանենք մեզ հետ…

Մի քանի ամիս անց զանգեց նախկին կինս և ասաց, որ ինքը պատրաստվում է ամուսնանալ, սակայն ապագա ամուսինն իր առաջ պայման է դրել, որ երեխային չպետք է իր հետ բերի նոր տուն:

Ես այդ օրը լուրջ խոսեցի Դիանայի հետ, իսկ նա ասաց, որ համաձայն չէ մեր տանը՝ դստերս ներկայությանը: Ես վճռական էի տրամադրված և ասացի, որ երբեք չեմ հրաժարվի երեխայիցս: Նույն օր կինս հավաքեց իրերը և հեռացավ, իսկ ես չսպասեցի մինչ առավոտ և շտապեցի դստերս մոտ. հենց նույն օրը նրան իմ տուն բերեցի:

Կարծում եմ, վստահ եմ՝ չեմ զղջա ընտրությանս համար, քանի որ երեխաս ինձ համար անփոխարինելի է…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS