Էս ուր ենք հասել հավատացյալ հայ ազգ. Էս էլ ու վերջ. Երիտասարդը բարձրացել է Գեղարդի վանքի գմբեթին հերիք չի, մի հատ էլ վիդեո ա արել ու գցել համացանց…

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգն անդրադարձել է Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութին՝

հայ ժողովրդի զավակներին կոչ անելով հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ ու վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները: «Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։

Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ»,- նշված է «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի էջի գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ Վանորեից տեսչությանը հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել է հոգևոր խնամքի իրագործման շրջանակներում բացատրական աշխատանքներ տանել երիտասարդի հետ:

Մայր Աթոռը հայ ժողովրդի զավակներին կոչ է արել հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ և վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS