Թքեմ Ձեր անբարո ու սրբություն չունեցող տեսակի վրա. Ստյոպա Սաֆարյան…

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Կներեք, որ աղբ եմ տարածում, բայց չեմ կարող չարձագանքել:

ԱԼՄ-ի «լրագրողական ավանգարդի քիլլերներից մեկը», Արեգնազ Մանուկյանը կամ նույն ինքը՝ Կորյուն Մանուկյան ֆեյքը, որը 7or.am-ում աշխարհաքաղաքականից մինչև ներքաղաքական հարցերով «վերլուծող» է դարձել, իր պատին մրոտել է, թե բա՝ «Իսկ ի՞նչ տվեցին մեզ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունները, ոչի՛նչ, զրո՛։

Բացառապես ժամանակի շահում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար սեփական դատարկ PR-ն անելու և ժողովրդին մի կարճ ժամանակ էլ խաբելու համար։

Ի՞նչ ստացավ Արդբեջանը՝ ժամանակ՝ շփման գծի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ իրականացնելու և ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Ժնևի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները «ջրելու» համար։»

Դե այս հիմարությունը, բնականաբար նաև տարել է կայք, պանիմայեշ՝ որպես դարի վերլուծական:

Ու չես կարող էս մորթապաշտ, պատերազմն ու ավերը չտեսած, աշխարհում միայն պատվեր կատարելն իմացող խավին չասես՝ «այ, որ սահմանին մոտ՝ դիտարկվող տեղամասերում ապրելիս լինեիր, գլուխդ մի պատահական գնդակ ցխած լիներ, երբ բանակում՝ շփման գծում ծառայող որդի ունենայիր, կիմանայիր,

թե ի՞նչ են մտածում սահմանամերձ գյուղերի ապրողները, սահմանին վարուցանք անող գյուղացիները, զինվոր ունեցող ծնողները Դուշանբեի պայմանավորվածությունների, վերջին մեկ տարում անհամեմատ քիչ կրակոցների, զոհերի մասին պաշտոնական ու ոչ պաշտոնական վիճակագրության ու ցածր թվերի մասին, որոնք համադրելի չեն ձեր պատվիրատու տերերի պաշտոնավարման շրջանների հետ:

Ու ԱԼՄ-ի խոհանոցից իրեն լրատվություն շպրտած այս անձը, որն արդեն ռազմական գործերի մեջ է մտցնում իր անհասակցող քիթը, անգամ տեղյակ էլ չի, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին, թեկուզև Նախիջևանի հատվածում, երբ հակառակորդը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս զանգվածաբար ու համատարած ամրապնդում է իր

ֆորտիֆիկացիները՝ մեծագույն փողեր դնելով, դրանց բոլորի վրա արգելելու նպատակով միաժամանակ կրակ բացելը նույնն է, ինչ թեժացնել սեփական սահմանը, կրակի /բնականաբար՝ պատասխան կրակն էլ գումարած/ հազար կիլիոմետրանոց մի օղակ սարքես, որ նույնն է՝ փաստացի սեփական կամքով պատերազմ հայտարարես ու դրա մեջ մտցնես ողջ երկրիդ…

Ու փոխանակ շրջվի դեպի իրեն պատվեր տվող տերերն ու հարցնի՝ թե ինչու Ալիևը սահմանը ամրապնդելու համար միլիարդների փող ունի, իսկ իրենց թալանած Հայաստանը՝ ոչ,

իր անմակարդակ հալին Դուշանբե է քննադատում ու անգամ թքած ունի սահմանին ապրող հազարների կյանքի վրա… Թքեմ ես ձեր սրբապիղծ ու անբարո տեսակի վրա…

Նողկալի է, ո՞վ են սրանք, որ մի խեղկատակն է սրանց լրագրող համարելու….

Աղբյուր

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS