Իմացեք ձեր մասին ամեն ինչ՝ ըստ արյան խմբի. Ճշգրիտ բնութագրում

Զանազան անհատական հատկություններ կարող են պատմել մարդու բնավորության մասին:
Այսօր կարողանում են բնութագրել մարդուն՝ ըստ եղունգների կամ ոտքերի ու ձեռքերի ձևի, մատնահետքի միջոցով և այլն:

Մարդու արյան խումբը նույնպես կարող է շատ բան պատմել նրա մասին: Դեռևս 1930 թվականին ճապոնացի պրոֆեսոր Տոկեշի Ֆուրուկավան բացահայտել է, որ միևնույն արյան խմբի պատկանող մարդիկ ունեն բնավորության որոշակի ընդհանուր գծեր:

I (О) արյան խումբ

Արյան այս խմբի ներկայացուցիչները սովորաբար ինքնավստահ են, լավատես, ուժեղ ոգու տեր, անկախ, օժտված են լավ ինտուիցիայով, սակայն ներամփոփ են: Նրանք նաև կարող են լինել զուսպ և անկանխատեսելի: Նրանց մեջ հաճախ են հանդիպում չափից շատ աշխատասերներ:
Այս խմբին պատկանող մարդիկ սովորաբար հազվադեպ են կորցնում հավասարակշռությունը, սակայն եթե բարկացել են, ապա հանգստացնելը նրանց շատ բարդ է:
Լավ նորություն այս խմբի ներկայացուցիչների համար: Ըստ Հարվարդի համալսարանի կատարած հետազոտությունների այս խմբի մարդկանց քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը ավելի քիչ է:

II (А)արյան խումբ

Այս խմբի ներկայացուցիչները օժտված են անհատականության շատ վառ գծերով: Նրանք լրջմիտ են ու անկեղծ, կրեատիվ, զգայուն, համբերատար, գաղտնապահ, ողջամիտ և պատասխանատու: Սակայն նրանք հակված են համառության և մանր բաների համար մտահոգվելու: Այս խմբի մարդիկ էմոցիոնալ են և հաճախ են լարվում: Պատճառը կարող է լինել ի ծնե տրված կորտիզոլի բարձր մակարդակը՝ ստրեսի հորմոնը: Դրա ազդեցության բացասական հետևանքներից խուսափելու համար զբաղվեք սպորտով, յոգայով և այլն: Դրանք կարող են ազատել
լարվածությունից, նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացումը:

III (В) արյան խումբ

Արյան այս խմբի ներկայացուցիչները ավելի շատ կրքոտ են, ակտիվ, ուժեղ և կրեատիվ: Նրանք սիրում են ավելի շատ գործել, քան երազել: Սակայն երբեմն կարող են լինել մի փոքր անպատասխանատու, դժվար են ներում վիրավորանքը, սովոր են՝ իրենք տնօրինեն իրենց կյանքը: Այս խմբի մարդիկ ճկուն են և հեշտ են հարմարվում ցանկացած նորության: Էմոցիոնալ հավասարակաշռությունը նրանց հարմարավետության գրավականն է: Գիտնականների կարծիքով նրանց խորհուրդ չի տրվում օգտագործել սննդում կանաչ բանջարեղեն, ձու, ցածր յուղայնության կաթնամթերք: Հարկավոր է խուսափել նաև հավի մսից՝փոխարինելով այն նապաստակի կամ գառան մսով:

IV (АВ) արյան խումբ

Այս խմբի ներկայացուցիչները մյուսների համեմատ ավելի շատ են հակված ինքնավերահսկման և սառնասրտության: Նրանք իրատես են և լավ են հարմարվում նոր պայմաններին: Սակայն երբեմն կարող են լինել անվճռական և չափազանց քննադատ: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ այս խմբի մարդկանց մոտ 80% -ը խնդիրներ են ունենում՝ կապված ուշադրության և հիշողության հետ: Այդ պատճառով դրանց զարգացմանը հարկավոր է շատ ժամանակ տրամադրել: Հատկապես կարևոր է առողջ կենսակերպը, որը կնվազեցնի նաև սրտային հիվանդությունների վտանգը: Պետք է խուսափեն ծխելուց, կոֆեինի
օգտագործումից, ալկոհոլից, ծխեցրած մսից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS