Ինձ թվում էր, թե ամեն ինչ լավ է, բայց երբ առաջին անգամ տեսա սիրեկանիս կնոջս․․․Հասկացա, որ ուղղակի պետք հեռանամ ու հանգիստ թողնեմ նրան

Ինձ թվում էր, թե ամեն ինչ լավ է, բայց երբ առաջին անգամ տեսա սիրեկանիս կնոջս․․․Հաս կացա, որ ուղղ ակի պետք հեռանամ ու հանգիստ թողնեմ նրան։Ես մեկ րոպեով մտա նրա աշխատասենյակ, նստեցի բազ կաթոռին և սպասեցի, մինչև որ նա իր գործն ա-վարտի: Հանկարծ էլեկտրոնային լուսանկարների շրջանակը միացավ, և նկարները հերթով սկսեցին փոխվել: Դա նոր իր էր` սեղանի վրա դրված, ես դա նախկինում չէի տեսել:

Ահա սիրեկանս իր որդու հետ սեպ տեմբերի 1-ին դպրոցի բակում, նրա որդին ժպտ ում է վարդ ագույն փուչիկները ձեռքին, մյուս նը-կարում ամբողջ ընտանիքն էր` ձնածածկ լեռների ֆոնին, սիրեկանս՝ կնոջը գրկած, իսկ մյուսում նրա կինն էր, կապույտ զգեստով` փչում է տորթի մոմերը:Տարօրինակ է, ես շիկահեր եմ, նա թխահեր:

Ես երկար մազեր ունեմ, իսկ նա կարճ սանրվածք, նա մի փոքր ավելի մեծ է ինձնից, բայց որքան նման ենք մենք իրար: Կլոր դեմքով, այտերի վրա փոքրիկ փոսիկներ, կնճիռներ՝ աչքերի հատվածում և վերջապես, երկուսս էլ սիրում ենք նույն տղամարդուն:Մենք մեկ տարի է, ինչ հանդիպում ենք, ես շատ անգամներ եմ փորձել դադարեցնել այս ամենը և հեռանալ, փախչել, բայց համարձակությունս չի հերիքել:

Ամեն անգամ, նա շշնջում էր այնքան քաղցր, հանգստացնող տոնով, թե ինչքան է սպասում մեր հանդիպումներին, թե որքան շատ է կարոտում ինձ, որ ես եմ նրա ճակատագիրը, իսկ ընտանիքը նրա համար ընդհամենը ձևական բնույթ է կրում:Այժմ նայելով այս լու-սանկարներին,ես զգում եմ, որ այլևս չեմ ցանկանում խաբել: Այո, կան շատ տղամարդիկ,ովքեր բաժանվում են կնոջից հանուն սիրո-ւհու, բայց իմ սիրեկանը կարծես իրեն հարմարավետ է զգում մեր <<Բերմուդյան եռանկյունու>> մեջ:

Պատահական չէ, որ նա միշտ հրաժարվում էր խոսել մեր ապա գայի մասին:Լուսանկարները սկս եցին երկրորդ անգամ պտտվել, և ես զգացի, որ իմ սիրելին դառնում է ինձ չսիրելի, որը խաբել է և ինձ և իր կնոջը: Իսկ ես նման տղամարդու կարիք չունեմ. Նույնիսկ եթե նա հեռանա կնոջից, նույնիսկ եթե մենք սկսեցինք միասին ապրել, միևնույն է, այս նկարներից հետո ես այլևս չեմ կարող նրան վստահել:

Որովհետև նա այնքան համոզիչ էր ինձ խաբում:Եվ նմանատիպ համոզիչ և քնքշորեն հայացքով էլ նայում է իր կնոջն այս լուսանը-կարներում։Աչքերս լցվեցին արցունքներով:

-Դու ինչ֊որ բան է՞իր ուզում,֊ մի պահ թղթերից կտրվելով հարցրեց սիրեկանս։

Ես գլուխս շարժելով հանգիստ դուրս եկա աշխատա սենյակից:Մի քանի օր անընդմեջ լացում էի: Մեկ ընկերո ւհուս մոտ, հետո մի-այնակ, սթափ և լուռ, ափսոսանքով և կատաղությամբ: Փորձում էի չկոտրվել, չզանգահարել նրան, անգամ հեռախոսս տվեցի ընկե-րուհուս: Սիրո հիշատակի չորրորդ օրը, զգացմունքների մի տեսակ ձանձրալի թմրություն զգացի:

Արցունքներ չէին մնացել, ուրախություն նո ւյնպես, բայց ես ինքս իմ մեջ գտա մի զրո կետ:Մեկ շա բաթ անց ես այդ նույն զրո կետով մեկնեցի Փարիզ ցուցահանդեսի: Օդանավակայանում ես սպասում էի իմ թռիչքի ժամին այնտեղ, որտեղ միշտ մարդկանց մեծ խմբեր էին հավաքված: Ես նայում էի հարյուրավոր տղամարդկանց, ովքեր շտապում էին, սուրճ էին խմում, հաղորդագրություններ էին ու-ղարկում, զրուցում էին և պարզապես լռում էին:

Եվ հանկարծ մտածեցի. «Աշխարհում միլիարդավոր տղամարդիկ կան, որոնց թվում ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր տղամար-դիկ, որոնց հետ ես կարող եմ երջանիկ լինել, ուրեմն ինչու եմ ես կառչել մեկից և բաց չեմ թողնում: Ինչու եմ շարունակում համառո-րեն հավատալ, որ նա իմ ճակատագիրն է: Եվ ընդհանրապես, ի՞նչ է ճակա տագիրը »:Իմ մեջ հանկարծ հետաքր քրություն առաջա-ցավ: Ես գնացի ցուցահանդես, որտեղ սովորաբար հավաքվում էին հազարավոր տղամարդիկ ամբողջ աշխարհից:

Ես փակեցի աչքերս և զգուշորեն խնդրեցի, որ տիե զերքն ինձ ծանոթացնի մեկի հետ, ում պետք են սերտ փոխհարաբե րություններ ընդամենը մեկ կնոջ հետ, ով կցան կանա ինձ հետ մեկնել ճանապարհո րդությունների, ով աշխատանքից կգա ինձ մոտ, կկիսի ինձ հետ իր ընկերներին և անկողինը, աշխա տանքը, վիշտն ու ուրախո ւթյունը և ընդհանրապես, այն ամենը, ինչ կտա մեզ կյանքը: Եվ խնդրում եմ ամենակարևորը, որ նա լինի կամ միայնակ կամ էլ ամուսնալուծված:

Երկու օր անց, ես հանդիպեցի ապագա ամուսնուս: Նա կարմրավուն, ուրախ և ընդհանրապես չամուսնացած ավստրալիացի մի տղամարդ էր: Մենք միասին ենք արդեն 9 տարի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS