Ինչու են մեծ խանութներում սայլակները ծածկում թերթով կամ տոպրակով․․․Շատ կարևոր է

Բոլորս էլ գրեթե ամեն օր գնում ենք մթերային խանութ կամ սուպերմարկետ, ու, բնականաբար, վերցնում ենք սայլակ: Հիմա ուզում եմ պատմել մի բան, որն իմանալուց հետո դուք ամեն անգամ սայլակի մեջ թերթ կամ տոպ-րակ կփռեք:Հավանաբար դուք նույնպես նկատել եք, որ ոչ միշտ են սայլակները լինում մաքուր ու հիգիենիկ: Շա-տերի մեջ ուղղակի չենք ուզում մթերք կամ նույնիսկ տնտեսական ապրանք դնել:

Հերթական անգամ 5 րոպե չկարողանալով մաքուր սայլակ գտնել՝ վերցրեցի խանութի դրամարկղի մոտ դրված գովազդային թերթիկներից, փռեցի մեջը ու հանգիստ անցա գնումներ կատարելուն: Դրա փոխարեն հանգիստ կարող եք նաև տոպրակ օգտագործել:Հիմա սուպերմարկետում քայլելիս ուշադրություն եմ դարձնում աշխա-տողներին:

Նրանք ինչ ասես, որ չեն դնում սայլակների մեջ: Պատահում է նույնիսկ, որ սառեցրած հավ են տեղափոխում՝ առանց տոպրակի կամ արկղերի: Նույն կերպ էլ վարվում են ժամկետանց ապրանքների հետ: Օրինակ, փչացած բանջարեղենի, մրգերի, մսի կամ կաթնամթերքի:Որոշ ծնողներ նույնիսկ երեխաներին են մեջը նստեցնում՝ կեղ-տոտ կոշիկները հագին:

Եվ նրանց բոլորովին չի հետաքրքրում, որ մարդիկ սայլակի մեջ սնունդ են դնում:Գուցե թվա, որ սա այնքան էլ կարևոր չէ, բայց մի մոռա-ցեք, որ գալով տուն՝ գնումները դնում եք սեղանին կամ անմիջապես սառնարանը: Որոշ ապրանքներն, իհարկե, կարելի է լվանալ, բայց միևնույնն է, ապահովագրեք ձեզ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS