Ինչ փոփոխություններ են Ձեզ սպասվում 40 տարեկանում

Ինչ փոփոխություններ են Ձեզ սպասվում 40 տարեկանում.

Զգացմունքային փոփոխություններ

Անցնում են պատանեկան ոգեւորությունները, լավատեսությունը փոխարինվում է իրատեսությամբ կամ նույնիսկ վատատեսությամբ: Բայց հաճախ փոխարինելու է գալիս հասունությունը, իմաստությունն ու հավասարակշռությունը: Շատ մարդիկ դադարում են հավատալ սիրուն, երջանկությանը, երազանքին, զարգացմանը, ընկերությանը: Հատկապես նրանք, ովքեր կուտակել են բացասական փորձ ու հետեւություն չեն արել իրենց սխալներից:

Փոփոխություններ արտաքինում

Լավ ասացվածք կա՝ մինչև 40 տարեկան դու ունես այն դեմքը, որը բնությունն է տվել, 40-ից հետո՝ այն դեմքը, որին արժանի ես: Դա նշանակում է, որ 40-ում դեմքին ի հայտ են գալիս այն հույզերը, որոնք մենք հաճախ զգացել ենք: Չար, ժլատ, վատատես, նախանձ մարդիկ այլեւս չեն թաքցնում «իրական դեմքը»: Դեմքին հայտնվում է միմիկական դիմակ՝ կնճիռները սկսում են դեմքին հատուկ նախշ նկարել: Բարի, սիրող, լավատես մարդիկ մնում են հրապուրիչ՝ չնայած արտաքինում տարիքային փոփոխություններին:

Առողջական փոփոխություններ

40-ին մոտ սովորաբար սկսում են «ջրի երես դուրս գալ» ոչ ճիշտ ապրելակերպի պատճառով անառողջությունները, բացասական հույզերը եւ գործողությունները, ժառանգական հիվանդությունները: Մարդը անմիջապես չի նկատում այդ ամենը. չէ՞ որ դրանք միանգամից չեն կուտակվել: Հավանաբար, օրգանիզմի այդպիսի վերակառուցման պատճառով ընդունված չէ նշել 40-ամյա հոբելյանը:

Կենսաձեւի փոփոխություն

40-ից հետո մարդկանց մեծ մասը սկսում է վարել «նստակյաց» կյանք: Եթե 25-ում հնարավոր էր երեխաներիի հետ գնալ ճանապարհորդելու կամ ուղարկել նրանց տատիկի մոտ եւ գնալ ամբողջ գիշեր զվարճանալու, ապա 40-ում դա հազվադեպ է պատահում: Որքան էլ տխուր լինի, բայց հոգսերն ու գործերը մեզ կլանում են, հաճախ երեկոյան ուժ է մնում միայն հեռուստացույց դիտելու համար: Ընկերները «գնում» են, նրանք «նստակյաց» են դառնում իրենց ընտանիքներում, եւ այլեւս չկան այդքան ուրախ հանդիպումները, ինչպես նախկինում էր:

Աղբյուրը՝ Klubber.ua

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS