Իշխող քաղաքական ուժի հանդեպ խանդից բացի այլ բան չեմ տեսնում. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքացու օրվա դեմ դիրքորոշումներում, անկեղծ ասած, իշխող քաղաքական ուժի հանդեպ խանդից բացի, այլ որևէ մոտիվ կամ հիմք չեմ տեսնում:

Թե բա մենակ էս օրով չի, թե բա տոնով քաղաքացի չես դառնա, և այլն, և այլն: Է հա, իհարկե էդպես ա, բայց ասենք, եթե քաղաքացու օրվա լինել-չլինելը էդ առումով ոչ մի բան ա, հետևաբար որ կա, ձեզ ինչո՞վ ա խանգարում, հետևաբար, ո՞րն ա էդ հարցի վրա տենց կենտրոնանալու պատճառը:

Խանդից բացի չեմ տեսնում այլ բան: Խանդն էլ հասկանալի ա, բայց էստեղ խնդիրն արդեն քաղաքացու օրը չի, դրա դեմ դիրքավորվելն ու ինքնախաբեություն ա: Էստեղ բոլոր քաղաքացիների շահից ա բխում, որ հասարակական-քաղաքական սուբյեկտները հնարավորինս արագ դուրս գան խանդի ռեժիմից և անցնեն քաղաքացիներին կոնկրետ օրակարգային առաջարկությունների ռեժիմի»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS