Միջին չափի հասած սալորը պարունակում է 113 մգ կալիում, որը կարգավորում է արյան բարձր ճնշումը և նվազեցնում է ինսուլտի վտանգը:
Սալորը բարելավում է մարսողությունը:
Քաղցկեղի դեմ պայքարի համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ սալորի մեջ կա ավելի քան երկու անգամ ավելի շատ պոլիֆենոլային հակաօքսիդիչներ, քան դեղձի մեջ: Հակաօքսիդանտները անհրաժեշտ են ազատ ռադիկալների վնասվածությունից պաշտպանելու համար: Այն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունները և քաղցկեղի հավանականությունը: Օրեկան պետք է 2-3 հատ սալոր ուտել:
Օգնում է նիհարելուն: Մեկ հատ սալորի մեջ կա 30 կալորիա: 2-3 օր պետք է բացառապես հասած սալորներ ուտել և ջուր խմել: Նման դիետայի դեպքում, կարելի է նիհարել 2-5 կգ:
Պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Սալորի հյութը բուժում է կրծքագեղձի բջիջների առավել ագրեսիվ ձևերը:
Բարելավում է հիշողությունը և ուղեղի աշխատանքը: Սալորը լի է հակաօքսիդիչներով, որոնք, ըստ ուսումնասիրությունների, դանդաղեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:
Նյարդային համակարգ: Սալորը պարունակում է վիտամին B6, ինչը հեշտացնում է նյարդային ազդակների արագ փոխանցումը և օգնում է նյարդային համակարգի գործառույթներին:
Բարելավում է իմունիտետը: Սալորի մեջ շատ վիտամին C կա, որն ամրապնդում է իմունային համակարգը:
Հղիության ընթացքում: Սալորը օգտակար է հղիության ընթացքում վիտամինների և հանքանյութերի առատության պատճառով: Այս բաղադրիչները կենսական նշանակություն ունեն պտղի աչքերի, ոսկրերի և հյուսվածքների, մոր բջիջների և աճող երեխայի առողջության համար: