Իսկ դուք գիտեք թե ինչու են մարդիկ ծննդյան տոնակատարության ժամանակ մոմ փչում

Որպես կանոն, տոնական ավանդույթները սկիզբ են առնում հին ծիսակարգերից։ Վառ օրինակ է ծննդյան օրը տորթի վրա շարված մոմերը փչելը և երազանք պահելը։

Ինչո՞ւ են մարդիկ նման կերպ վարվում։18-րդ դարում Գերմանիայում ավանդույթ կար, ըստ որի երեխաների ծննդյան տոներին մոմեր էին վառում։ Այդ օրը տորթի վրա շարում էին մոմեր, որոնց թիվը մեկով շատ էր երեխայի տարիքից, քանի որ մեկ հավելյալ մոմը խորհրդանշում էր ապագան։

Մոմերը վառ էին մնում օրվա ընթացքում։ Երեկոյան երեխան փչում էր մոմերը և երազանք պահում։ Մարդիկ հավատացած էին, որ օդ բարձրացող ծուխն իրենց ցանկությունը կփոխանցի Աստծուն։

Նման ավանդույթ կար նաև հին հույների մոտ։ Որսորդության և լուսնի աստվածուհի Արտեմիդային նվիրված տոնակատարությունների ժամանակ պատրաստում էին տորթ, որի վրա շարում էին մոմեր։

Հին հույները դրանք թողում էին տաճարում՝ որպես նվեր աստվածուհուն։ Նրանք հավատում էին, որ ծուխն իրենց աղոթքները կհասցնի աստվածներին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS