Իսկ դուք գիտեք ինչ է նշանակում Ձեր մարմնի յուրաքանչյուր հատվածի խալը

Որքան լավ է արտահայտված խալի գույնը, այնքան ուժեղ է այն արտահայտում բնավորության գծերն ու այնքան շատ է ազդում ճակատագրի վրա։

Ճակատ
Եթե խալը գտնվում է ճակատի կենտրոնում, այն խոսում է մարդու ակտիվ ու աշխատասեր բնավորության, գործերում հաջողության ու երջանիկ ամուսնության մասին։ Եթե այն աջ կողմում է՝ դեպի ականջ, ուրեմն՝ Դուք աշխատասեր եք, հակված եք սիրել ու հարգել մարդկանց, կյանքում, ընդհանուր առմամբ, հաջողակ եք ու երջանիկ եք լինում ամուսնության մեջ։ Ձախ կողմում խալը խոսում է նույն բաների մասին, սակայն Դուք ավելի շատ ջանք պետք է թափեք՝ հաջողության հասնելու համար։

Հոնքեր
Աջ հոնքի վրայի կամ տակի խալն ուրախ, սկտիվ բնավորության, խիզախության ու համառության նշան է։ Այսպիսի մարդուն սպասվում է հարստություն ու հաջողություն թե՛ սիրային, թե՛ գործնական հարցերում։ Նա կունենա հաճելի զուգընկեր, նրանք կապրեն երջանիկ ու կունենան շատ երեխաներ։ Լիովին տարբեր է վիճակը ձախ հոնքի խալով մարդկանց մոտ. նրանք ծույլ են, նյարդային, սիրում են խմել, իսկ հակառակ սեռի ներկայացուցիչները նրանց քիչ են հետաքրքրում։ Այս մարդը կյանքում շատ հիասթափություններ է ունենում։

Աչքեր
Աչքերի շուրջ խալերը խոսում են ազնիվ, կշռադատող ու ուժեղ բնավորության մասին։ Ձեր կյանքը լի է վերելքներով ու վայրէջքներով, ուրախություններով ու հիասթափություններով։

Քիթ
Քթի ցանկացած մասում գտնվող խալը, որպես կանոն, խոսում է բռնկուն ու կրքոտ մարդու մասին, ով հակված է սիրային արկածների։ Ընկերության մեջ այս մարդը հավատարիմ է, բաց ու անկեղծ։ Միևնույն ժամանակ, սակայն, նա կարող է հեշտ նյարդայնանալ ու հունից դուրս գալ։ Նրան կյանքում սպասվում է հաջողություն և հաջող ու երջանիկ ամուսնություն։
Այտեր

Ձախ կամ աջ այտին խալ ունենալը խոսում է աշխատասիրության ու փառասիրության մասին։ Նա լինում է ո՛չ հարուստ, ո՛չ աղքատ, բայց ավելի ապահովված է լինում, քան ծնողները։

Ականջներ
Ցանկացած ականջին խալ ունենալը հարստության նշան է։ Եթե այն բլթակի վրա է, հեռու մնացեք ջրից. Ձեզ սպառնում է գետում, ծովում կամ օվկիանոսում խորտակվելու վտանգ։

Շուրթեր
Շուրթերին խալ ունենալը փխրուն բնավորության մասին է խոսում․ ամբողջ կյանքի ընթացքում պետք է հետևել հատուկ սննդակարգի, մեծ ուշադրություն հատկացնել առողջությանը։

Ծնոտ
Այս մասում առկա խալերը խոսում են հանգիստ ու ընկերասեր մարդու մասին։ Նա շատ հաճելի ու անկեղծ անձնավորություն է։ Աշխատասեր է, սիրում է ճանապարհորդել։ Գործերում շատ հաջողակ է։ Կյանքի յուրաքանչյուր ոլորտում լավ կողակից է։

Պարանոց
Եթե խալը դիմացի մասում է, սա լավ նշան է, եթե ետևի՝ վատ։

Ուսեր
Ձախ ուսին՝ կռվարար մարդ։ Նրա կյանքը ձանձրալի է, մոնոտոն, բայց ունենում է շատ երեխաներ։ Մնացած գործերում հասնում է միայն համեստ հաջողությունների։ Աջ ուսին՝ խոհեմ ու զգուշավոր մարդ՝ օժտված իմաստությամբ, նրբանկատությամբ ու դիվանագիտական հոտառությամբ։ Նա աշխատասեր է, կարող է լինել լավ կողակից, ընկեր ու գործընկեր։

Թևատակեր
Թևատակերում թաքնված խալերը խոսում են հմայիչ, հարուստ ու առատաձեռն մարդու մասին։

Ձեռքեր
Ձեռքին խալը (կարևոր չէ՝ աջ, թե ձախ) հոգևոր մեծ ուժի, վճռականության ու հավատարմության, առատաձեռնության ու բարգավաճության նշան է։ Տղամարդկանց դեպքում դա խոսում է նրա մասին, որ նրան սպասվում է զինվորականի հաջողակ կարիերա։

Եղունգներ
Ցանկցացած եղունգի վրա տեղ գտած խալը խոսում է անհանգիստ ու անհաշտ բնավորության, ինչպես նաև ճանապարհորդելու ցանկության մասին։ Միևնույն ժամանակ սա նշան է այն բանի, որ մարդը գոհ չի լինելու իր ընտանեկան կյանքից, անտարբեր է գումարի նկատմամբ։ Բայց նա լավ ու հավատարիմ ընկեր է։

Արմունկ
Անկեղծ ու հարուստ երևակայությամբ մարդ։

Ձեռքի գծեր
Ձեռքի յուրաքանչյուր գծի վրա խալը հարստության, աշխատասիրության ու էներգիայով լի մարդու նշան է։

Մատներ
Հիմար նշան է։ Խոսում է գողության հակվածության ու այն մասին, որ մարդ երբեք չի լինի հարուստ։

Մեջք
Վերևի մասում՝ դժվար կյանք՝ լի բազում հիասթափություններով, ներքևի մասում՝ շատ դժվարություններ, որոնք մարդ կարող է հաղթահարել։

Փոր
Այսպիսի մարդիկ զուրկ են առողջ բանականությունից։ Բայց սա նաև հարստության նշան է։

Ոտքեր
Ցանկացած ոտքին խալը խոսում է անհոգ մարդու մասին։ Կյանքում նա շատ դժվարությունների է հանդիպում, որոնք, որպես կանոն, իրենք են իրենց համար ստեղծում։

Աղբյուրը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS