Իսկ դուք գիտեք ում կատեգորիկ չի կարելի արծաթ կրել

Չնայած արծաթն օժտված է ուժեղ մոգական հատկություններով, դրա կրումն օգտակար է ոչ բոլորին:

Ինչպես պնդում են որոշ աստղագուշակներ, արծաթը հարմար է ստեղծագործ և ինքնաբերական մարդկանց: Արծաթն ընդունակ է իր մեջ պահպանել այն մարդու էմոցիաներն ու զգացմունքները, ով կրում է դա:

Այդ մետաղն օժտված է նաև ուժեղ պաշտպանական հատկություններով: Հաճախ այն կրում են, որպեսզի պաշտպանվեն բացասական էներգիայից: Եվ այսպես, ո՞ւմ չի կարելի կրել արծաթ: Այս մետաղը չի սիրում ռացիոնալիստներին և պեդանտներին, ինչպես նաև մարդկանց, ովքեր օժտված են մտքի անալիտիկ կերտվածքով:

Աստղագուշակները խորհուրդ չեն տալիս նաև արծաթե զարդեղեն կրել տիրատենչ և կոշտ մարդկանց: Շատ հաճախ արծաթե իրերն այդպիսի մարդկանց մոտ կորում են, կարծես չեն ցանկանում նրանց կողքին լինել:

Արծաթը չի կարելի կրել ոսկու հետ: Այս երկու մետաղները, ըստ էներգետիկայի, բացարձակ տարբեր են: Ինչպես պնդում են աստղագուշակները, արծաթը և ոսկին անհամատեղելի են, և դրանց միասին կրումը կարող է անհաջողություններ առաջացնել կյանքում: Արծաթե զարդերն օժտված են էներգետիկայով, որն ուղղված է դեպի մարդու ներաշխարհ:

Դրանք բացահայտում են զգացմունքների և էմոցիաների խորությունը, ոգեշնչում են նոր մտքերի և օգնում են կատարել ցանկությունները: Ոսկին` հակառակը: Ուղղում է էներգիան` դեպի արտաքին աշխարհ, և գրավում է նյութական բարիքներ:

Եթե այս երկու էներգիաները փոխհամագործակցեն, ապա մարդ չի կարող բացահայտել ոչ իր ներաշխարհը, ոչ էլ ստանալ նյութական ինչ-որ բան: Աստղագուշակները խորհուրդ են տալիս մանրամասնորեն մոտենալ զարդի ընտրությանը:

Չարժե կրել այն մետաղը, որն ուրախություն և երջանկություն չի պարգևում: Իմանալ, հարմա՞ր է արդյոք Ձեզ այս կամ այն զարդը, շատ հեշտ է: Դրա համար բավական է այն փորձել:

Եթե Դուք Ձեզ լավ եք զգում, այդ զարդը կրելուց ոչ մի բացասական զգացմունքներ և էմոցիաներ չեն առաջանում, նշանակում է՝ այն Ձեզ հարմար է: Արծաթե զարդը կարող է դառնալ հաջողության ուժեղ թալիսման և պաշտպանական հուռութք:

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/12014

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS