Լավ լուր. Իսրայելցի բժիշկները գտել են քաղցկեղի բուժման նոր եղանակ

Իսրայելցի բժիշկները գտել են քաղցկեղի բուժման նոր եղանակ՝ կրիոթերապիայի միջոցով, այսինքն քաղցկեղի բջիջների սառեցման միջոցով: Կրիոթերապիայի ընթացքում բժիշկը ախտահարված օրգանի մեջ մտցնում է մեկանգամյա օգտագործման ներարկիչը և ներարկում հեղուկ ազոտ:

Ձևավորված սառցե գնդիկը սառեցնում է քաղցկեղի բջիջները առանց վնասելու ախտահարված օրգանը և այդ ամենն իրականացվում է առանց ցավի:

Բժիշկների խոսքերով այսպիսի բուժուը կարող է փոխարինել վիրահատական միջամտությանը: Էքստրեմալ սառնությունը (-196 С) մեկուսացնում է քաղցկեղային հյուսվածքը և հարկ չի լինում հեռացնել օրգանի առողջ հյուսվածքները կամ օրգանն ամբողջությամբ: Հեղուկ ազոտ ցողելու դեպքում ձևավորվում են սառույցի բյուրեղներ, որոնք պատռում են քաղցկեղի հյուսվածքի բջջային թաղանթը՝ ախտահարելով այն, որից հետո լեյկոցիտները մաքրում են օրգանիզմը մահացած քաղցկեղի բջիջներից:

Որոշ դեպքերում վիրահատությունն իրականացվում է առանց անզգայացման և կտրվածքների և հիվանդը կարող է մի քանի ժամ անց դուրս գրվել կլինիկայից:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS