Լիլիթ Մակունցը կարևորում է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը

Լիլիթ Մակունցը կարևորում է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը

Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ներկայացրել է ոլորտում իրականացվելիք փոփոխությունների գերակայությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ առաջնահերթ խնդիր է օրենսդրական դաշտի կարգավորումը:

«Հուշարձանների պաշտպանությունը, իհարկե, պետք է լինի գերակա շահ, մշակութային կյանքի ակտիվացումը և հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը նույնպես կարևորում ենք»,- նշեց Մակունցը:

Նախարարը նաև ընդգծեց, որ հավասար պայմանների ապահովումն ու թափանցիկ գործելաոճը պետք է լինի մշակույթի նախարարության գերակայություններից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS