Ծառայակիցներս գոռում էին՝ իջի, նայում էի մարտական ընկերներիս կյանքը խլած տանկին. Շուլին 3 տանկ է ոչնչացրել

«Կատարել եմ իմ մարտական առաջադրանքըհետ եմ մղել թշնամուն… եւ վերջՈր ասումենհերոսություն ես արելդա հերոսություն չէՀերոսները էն տղեքն ենոր 2 ձեռքումավտոմատկանգնեցին դիրքում ու ելան թուրքի դեմիրենք են հերոսոր հանուն էս հողիընկան». Շուլի Հակոբյան

Հակատանկային ջոկատի առաջին հակատանկային դասակի հրամանատարի առաջին տեղակալ, ավագ սերժանտ Շուլի Հակոբյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ: Շուլի Հակոբյանն ապրիլի 1-ի նախօրեի երեկոյան հերթապահություն է ընդունել, ինչ-որ գործողություններ է նկատել հակառակորդի կողմից եւ անմիջապես զեկուցել հրամանատարին:Շուլի Հակոբյանը տանկերը խփելու մասին մի առիթով պատմել է. «Ապրիլի 3-ի երեկոյան ասացին, որ 153 մարտական դիրքում ունենք երկու զոհ՝ տանկի կրակոցից: Մարտական խումբ պետք է գնար՝ տանկերը ոչնչացնելու համար:

ժամը 3 անց կես շարժվեցինք, որ մթնշաղոտ տեղ հասնենք: Գնում ենք դիրք, տեղավորվում ենք, դիտարկում ենք կատարում, որ գործողության անցնենք: Որոշվում է խրամատի մեջ լիցքավորում անեն, ես բարձրանամ դիրքի կանտովկի վրա եւ կրակեմ: Կրակելուց պետք է տանկից մի քիչ վերեւ պահես, բայց ես ուղիղ եմ պահում եւ ծուռ է ստացվում, տանկին չի կպնում: Չեմ հուսահատվում, նորից եմ բարձրանում դիրքի վրա եւ միանգամից խփում եմ այն տանկին, որի կրակոցի պատճառով զոհվել էին իմ մարտական ընկերները:

100 տոկոսանոց խոցեցի, տանկը վառվեց: Խրամատից գոռում էին՝ իջի, իջի, ես ուրախությունից ասում էի՝ խփել եմ… հենակետի վրայի ամենաբարձր կետից իջնելու ցանկություն չկար, նայում էի, թե ինչպես է վառվում այն տանկը, որը խլել էր ծառայակից ընկերներիս կյանքը»:Շուլին մարտական առաջադրանքը կատարել է 80-ականների հակատանկային 9K111 ֆագոտ համալիրով, կես ժամում 3 տանկ է ոչնչացրել: Շուլի Հակոբյանն այս սխրագործության համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով, «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հաղթող է: Այժմ սովորում է ԵՊՀ-ում: Շուլին ծնվել է Գյումրիում՝ 1996 թվականին: Ժամկետային ծառայության մեկնել է 2014 թվականին, զինծառայությունն անցկացրել է Մատաղիսում, ապրիլյան պատերազմի օրերին եղել է նաեւ Թալիշում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS