Ծնվել է Գոհար Գասպարյանի երկրորդ երեխան. նրան կոչել են շատ հազվագյուտ անունով

Ճանաչված հաղորդավարուհին իր հետևորդներին հայտնել է ուրախալի լուրը և որդու հազվագյուտ անունը:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը երկրորդ անգամ է մայր դարձել։ Ընտանիքի համալրման մասին հաղորդավարուհին հայտնել է Instagram-ի իր էջում։

«Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն։ Թող այս անհավատալի հրաշքը կատարվի բոլորի ընտանիքներում»,-գրել է հաղորդավարուհին և շնորհակալություն հայտնել բժշկական անձնակազմին բարեխիղճ վերաբերմունքի համար:

Հիշեցնենք, որ Գոհար Գասպարյանի և ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի Մշակութային Հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն ամուսնացել են 2016 թվականի հունիսի 19-ին: Զույգի առաջնեկը՝ Վանը, ծնվել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS