Կանանց բնավորության այս յուրահատուկ գիծը խելքահան է անում ցանկացած տղամարդու…

Ինչպիսի կանայք են ամենից շատը գրավում տղամարդկանց։ Ներկայացնում ենք այս հարցի շուրջ տղամարդու կարծիքը, որի հետ շատ կանայք թերևս չհամաձայնեն, բայց ամեն դեպքում, ընդունենք, որ տղամարդիկ հենց այսպիսի կին են շատ հաճախ փնտրում։Ինձ ամենից շատ դուր են գալիս կանայք, որոնք չեն վախենում։

Չեն վախենում դուր չգալ, աչքի չընկնել։ Այնպիսիք, որոնք չեն վախենում չհասցնել, չեն վախենում հարցնել, բարձր ծիծաղել կամ հայհոյել։ Կանայք, որոնք կարող են անհեթեթ երևալ և դրանից չվախենալ, կանայք, որոնք կարող են իրենց այնպիսի շքեղություն թույլ տալ, ինչպիսին չվախենալն է։

Image may contain: 1 person, smiling, flower

Այդպիսի կանայք միշտ գեղեցիկ են։ Նրանք գեղեցիկ են հաստ ոտքերով, կնճիռներով, առանց շպարի, էժանագին սպորտային ներքնաշորերով։ Իսկ նրանց ժպիտն ամեն ինչ արժե։Ես հիանում եմ կանանցով,որոնց համար միևնույնն է, նա երեկոյան 6-ին է տուն եկել, թե՝ 9-ին։

Միևնույնն է, որովհետև գիտեն, որ նա սիրում է և շտապել է իր մոտ։ Իսկ մնացած ամեն բան նշանակություն չունի։ Սիրում և հիանում եմ այն կանանցով, որոնք չեն վախենում, եթե տղամարդը հավերժ լքում է իրենց։ Նրանք կարողանում են չտեսնել նրանց, ովքեր իրենց չեն նկատում, հեռանալ նրանցից, ով վանում է…

Կանայք, որոնք ուղիղ են խոսում, ձևեր չեն թափում և հիստերիաներ չեն անում։ Կանայք, որոնք գնահատում են իրենց ժամանակը, իրենց կյանքը, չեն վախենում ծիծաղելի և հիմար երևալ։ Այսօր այդպիսիք շատ չեն, բայց նրանք գոյություն ունեն։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS