Կան պատմություններ, որոնք կարող են հուզել ցանկացած մարդու և ստիպել արտասվել…սա նման պատմություններից մեկն է…

Լինդսին և Մեթյուն երկար տարիներ երազում էին երեխա ունենալու մասին: Վերջապես, 2016-ի դեկտեմբերին նրանց երազանքն իրականացվեց: Լինդսին լույս աշխարհ բերեց երկու հրաշք փոքրիկների. տղա՝ Ուիլյամ և աղջիկ՝ Ռեյգան:

Ցավոք, ամեն ինչ այնքան հարթ չէր, որքան որ նրանք ցանկանում էին. Ուիլյամը ծնվել էր բազմաթիվ անոմալիաներով. այնպես էր ստացվել, որ տղայի փոքրիկ մարմնի միայն մի մասն էր գործում. աջ կողմը և սիրտը:

Դեռ հղիության ընթացքում բժիշկները զգուշացնում էին ապագա մորը, որ հնարավոր է, որ երեխան մահացած ծնվի: Սակայն ի հեճոիկս բոլոր կանխատեսումների՝ փոքրիկը ապրեց և ընտանիքի հետ անցկացրեց 11 օր:

Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին, — թախծոտ ժպիտով պատմում են Ուիլյամի հայրն ու մայրը:

Այդ անգին, բայց կարճ ակնթարթներն անմահացնելու համար ծնողները հրավիրեցին պրոֆեսիոնալ լուսանկարչի, ով կարողացավ հասկանալ ընտանիքի դժբախտությունը:

Այս լուսանկարները միակ բանն է, որ մնացել է վաղաժամ հեռացած որդուց:

Սկզբնական շրջանում չէի կարողանում դադարել արտասվել, երբ նայում էի այս լուսանկարները, -ասում է փոքրիկի մայրը, — հիմա էլ եմ երբեմն արտասվում…

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS