Կասես, որ ես մա հացել եմ հերոսի մահով ու գրա նատները քաշեց. կամա վոր Վաչագանը պայթեցրել է իրեն ու հակառակորդին

Hraparak.am-ը գրում է. 34-ամյա Վաչագան Նահապետյանն մարտի դաշտում ընկել է հերոսի մահով։ Նա հաս-ցրել է փրկել իր զինակից ընկերների կյանքը եւ նրանք պատմում են Վաչագանի անպատմելի հերոսության մա-սին։ Վաչագանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղից էր, միջին խավի ընտանիքից, զբաղվում էր հողագործութ-յամբ։ Ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա։

Պատերազմի մասին իմանալուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, օրեր շարունակ մարտեր մղել։ «Պետք է մեկ դիրք գրավեինք 6 հոգով, որ չբարձրանար թշնամին մեր կողմը։ Մեր դիրքն ու Վաչոյենց դիրքն այն տարա-ծության վրա էր, որ իրենք իմ ձախ կողմն էին պահում, ես հետ էի իրենցից։ Մենք որ գնացինք այդ դիրք, չհաս-ցրինք, չբարձրանալու հրաման եկավ, որ վերեւում նստած են թշնամիները։

Սկսեցին մեր վրա կրակելը, ձախ կողմից Վաչոյենք իրենց դասակով մեր թիկունքը պահեցին, որ մենք կարողա-նայինք նահանջել։ Նահանջ եկանք այդ 6 հոգիս։ Վաշտի հրամանատարն ինձ տեսավ, ասեցի՝ ո՞վ էր մեր թի-կունքը պահողն, ասաց՝ երրորդ դասակը, ես էլ որ դասակների հետ շփվել եմ, բոլորի հետ ծանոթացել եմ, մի տեղ հաց ենք կերել, ճանաչում էի։ Այնպես էր իրավիճակը, որ իրենց դասակը թույլ դասակ էր, ծանր զենքը իմ մոտ էր, իմ դասակում էր։

Ես ու իմ ընկեր Հարութը գնացինք իրենց որպես օգնություն՝ ծանր զենքով, մի 2 օր մնացինք իրենց մոտ։ Այդ 2 օրվա մեջ էլի նույն կարգավիճակով ապրեցինք, ավելի հարազատացանք»,-պատմում է զոհվածի զինակից ըն-կեր Վախթանգը։ Մեր զրուցակցի խոսքով՝ 5 հոգով պետք է ճանապարհը փակեին, որ թշնամին չանցներ․

«Վաշտի հրամանատարը հրաման տվեց, որ 5 հոգի պետք է նստեն, ես իմ կամքով եմ առաջինը գնացել, Վաչոն, մեկ էլ էն մյուս վաշտի հրամանատարը՝ Արթուրը,Հարութը, ես, Վաչոն եւ Վահեն գնացել ենք, որ այդ ճանապար-հը փակենք։ Մինչեւ տեղ հասնելը սկսեցին ռմբակոծել, հրաշքով փրկվեցինք, հելանք, դիրքավորվեցինք։ Այնու-հետեւ ժամը մինչեւ 1։20 արթուն ենք եղել, ասի՝ տղերք, 3-րդ օրն է չեմ քնել, 10 րոպե փոսի մեջ աչքս կպցնեմ, արթուն մնացեք, տղերքն ասեցին՝ լավ։

Այնպես ստացվեց, որ այդ 10 րոպեն դարձավ ճակատագրական բոլորիս համար։ Երեւի 10 րոպե աչքս կպել է, Վաչոյի ձայնից արթնացա, գոռաց՝ ո՞վ է, ինքն իմ կողքը չէր, այլ փոսի մեջ էր։ Ես վեր թռա, մոտավոր 30 հոգի հետեւներիցս դիրքավորված, մենք բլուրի մեջտեղում էինք, հետեւից սկսեցին կրակել մեզ վրա։ Դեմն էլ արդեն 40-50 հոգի էին վազում՝ կրակելով վրաներս։ Այդ ժամանակ առաջին կրակոցը, որ եղել է, Վաչոն գլխից վիրա-վորվել է։

Գոռաց՝ Վախթանգ, ես գլխից վիրավոր եմ, ինձ խփում եմ, ասի՝ տենց բան չանես, ասի՝ քեզ փոսից քցի դուրս։ Թռավ ինքը բլուրի վրա, ես այդ պահին, որ զենքը ֆռռացրի, որ դեմը բացեմ, ինձ մեջքից խփեցին, հասցրել եմ ձախ ձեռով գրանատ քաշեմ, գցեմ, որ դեմս բացվի։ Վաչոյին ասի՝ գլորվի հետս ընկնենք մոշի ծառերի մեջ, Վաչոն ասեց՝ ես վիրավոր եմ, ի վիճակի չեմ գլորվելու։

Երեւի մի 5 մետր գլորվել էի, ասեց՝ Վախթանգ, բոլորին կասես, որ ես մահացել եմ հերոսի մահով ու գրանատ-ները քաշեց։ 6 հոգի վրա էին տվել Վաչոյին, ասեց՝ կասես, որ ես հերոս եմ եղել, ես գերի չեմ գնա։ Գրանատները քաշեց ու տրաքեց իրենց հետ։ Դրանից հետո մի 40 րոպե ես եմ մնացել մոշի ծառերի մեջ, էն 3 հոգին էլ արդեն գնացել էին»,-արցունքները աչքերին դեպքի մասին պատմում է ընկերը։ Վաչագանի քայլից հետո, երբ հնարա-վորություն է եղել, զանգահարել է հրամանատարին, պատմել ընկերոջ արածի մասին․ «Իրենք գիտեին, թե ես էլ եմ ինձ խփել, եկան ինձ հանեցին։ Վաչոյի պես էլի տղերք կան»։ Նա նաեւ նշում է՝ ընկերոջ սխրանքի մասին պետք է բոլորն իմանան։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS