Կենդանակերպի այս նշանները «Չար աչք» ունեն նրանցից պետք է զգուշանալ

Դրանք այն նշաններն են, ովքեր խոսքի և մտքի հզոր ուժով են օժտված։Այս նշանի տակ ծնված ներկայացուցիչները կարող են միայն մեկ խոսքով և հայացքով բացասական էներգիա փոխանցել դիմացինին։

Կարիճները հաճախ այդ ամենը միտումնավոր են անում։ Նրանցից շատերը քաջ գիտակցում են իրենց արտառոց ունակություններն ու օգտվում դրանից։

Երկվորյակների «չար աչքը» հաճախ անգիտակցաբար է գործում։ Երկվորյակները սիրում են խոսել, քննարկել, գնահատել, քննադատել։ Երբեմն նրանց՝ անմեղ թվացող արտահայտության ներքո թաքնված է լինում էներգետիկական վտանգը։ Նրանց խորհուրդ է տրվում հետևել իրենց մտքերի հոսքին, այլապես կարող են վնասել նույնիսկ ամենասիրելի մարդկանց։

Ձկներն ու Այծեղջյուրները կարող են երկար ժամանակ թաքցնել վիրավորանքն ու բացասական մտքերը ինչ-որ մեկի մասին, բայց, ի վերջո, նրանց անարգողը պատժված կլինի։Այսս նշանի ներկայացուցիչների խոսքերն ու սպառնալիքները իրականություն են դառնում։

Մարդու մասին վատը մտածելով՝ Այծեղջյուրներն ու Ձկները իրենք են դառնում սեփական «չար աչքի» զոհը։ Ինչ-որ մեկի հասցեին ուղարկած բացասական միտքը վաղ թե ուշ վերադառնում է իրենց։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում սովորել դրական մտածել։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS