Կինը շատ էր սիրում դստերը և նրա անունը: Երբ մի քանի տարի անց նա կարդաց անունը հակառակ ուղղությամբ սկսեց ատել ամուսնուն: Գիտե՞ք ինչու…

Ավստրալուհի Կլեռ Սմիթը վերջերս իր խոստովանությամբ զվարճացրել է ողջ աշխարհին:

Իր աղջկա անվան բացատրությունը նա հրատարակել է մի հայտնի ամսագրում:

«Մեր աղջկա համար մենք ընտրել էինք Լանեսրա անունը, մտածում էինք, որ դա յուրահատուկ և ռոմանտիկ անուն է:

Բայց երբ նա դարձավ երկու տարեկան, ամուսինս ինձ ասաց, որ դա իր սիրելի ֆուտբոլային թիմի անվանումն է՝ «Արսենալ», եթե հակառակ կողմից կարդանք»:

Խորամանկ քայլ է: Ապագա հայրիկին հավանաբար չէր հաջողվի համոզել կնոջ՝ իրենց աղջկան ի պատիվ սիրելի ֆուտբոլային թիմի անվանել:

Բայց իր ճկուն տրամաբանության և սրամտության շնորհիվ նա լուծում էր գտել, որի արդյունքում բոլորը գոհ էին մնացել: Սովորե՛ք, տղամարդի՛կ:

Աղբյուր՝ Blognews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS