Հայաստան այցելելիս Պուտինը երբեք պատահակն օր չի ընտրում. Ինչ օր է այսօր և ինչու հենց այս օրը

Պուտինը Հայաստան այցելելիս երբեք պատահական ամսաթվեր չի ընտրում:

Վերջին անգամ պաշտոնական այցով նա Հայաստան էր եկել 2013թ. դեկտեմբերի 2-ին (Խորհրդային Ռուսաստանի կողմից 1920թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ Առաջին Հանրապետության օկուպացիայի օր) և Սարգսյանի հետ կնքել էր գազային խայտառակ պայմանագիրը, որով Գազպրոմը 100 տոկոսանոց փայատեր էր դառնում ՀայՌուսգազարդում:

Ինչ-ինչ ռուսները մեր պատմությունը լավ գիտեն և շատ հայերից էլ անգամ ավելի լավ:

Մի բան էլ․ երբ 1827թ. հոկտեմբերի 1-ին Երևանի բերդը գրավեցին ռուսները, ռուսական զորքերի գեներալ Պասկեվիչը ոչ ավել, ոչ պակաս ստացավ Կոմս Էրիվանսկի տիտղոսը: 1828թ. փետրվարին Թուրքմենչայից հետո, երբ Արևելյան Հայաստանը Պարսկաստանից խլվեց և միացվեց Ռուսաստանին, ցարիզմը հետզհետե սկսել էր իրականացնել իրեն բնորոշ ազգային-գաղութային քաղաքականությունը:

Այսպես շատ հայերի կողմից չգիտես ինչու սիրված գեներալ Պասկեվիչը մեկ այլ գեներալ Նիկիտա Պանկրատևին ուղղված գաղտնի հրամաններում խոսում էր հայոց եկեղեցու ազդեցության և դիրքերի թուլացման մասին: Մասնավորապես նրա խոսքում նշվում էր, որ հայերը վաճառականության մեջ շատ օգտակար են: Նրանք չունեն քաղաքական անկախություն և միմյանց հետ կապված են կրոնով:

Հոգևոր իշխանությունն էլ հասարակության վրա լուրջ ազդեցություն ունի: Այդ իսկ պատճառով կաթողիկոս պետք է լինի այնպիսի մեկը, որը ղեկավարվի իրենց կողմից: Պասկեվիչի համար իր իսկ խոսքերով հայոց եկեղեցու թուլացումը և նրա միաձուլումը ռուս ուղղափառության հետ ժամանակի հարց էր, որը պետք է շուտափույթ լուծում ստանար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS