Հավատարիմ շունը փրկել է ընտանիքի անդամների կյանքը հրդեհից…

ԱՄՆ Ինդիանա նահանգի Նոր Ալբանի քաղաքում շունը փրկել է ընտանիքին հրդեհից: Այս մասին հաղորդում է «One India» տեղեկատվական պորտալը:

Դադլի անունով շունը խոհանոցում ծխի հոտ է զգացել և սկսել է հաչալ: Կենդանու տերն այդ ժամանակ գտնվել է լոգարանում և, լսելով շան հաչոցը, նկատել է, որ տունն այրվում է։

Նա զանգահարել է իր որդուն` Թերենսին, և նրա հետ միասին դուրս եկել այրվող տանից: Սակայն հրդեհի պատճառով բնակարանի պատը փլուզվել է, և կենդանին մնացել է ներսում:

Փրկարարները շտապել են դուրս հանել Դադլիին և նրան անհրաժեշտ քանակությամբ թթվածին ու ջուր են տրամադրել: Հրդեհի հետևանքով շունը ստացել է ականջի և աչքերի այրվածքներ, ինչպես նաև թունավորվել է ածխաթթու գազով:

Այժմ կենդանու վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS