Հարուստ հայրը իր որդուն կարճ ժամանակով ուղարկեց աղքատ մարդկանց հետ ապրելու․ Վերադառնալուց հետո տղան հորը պատմեց կյանքի իրական հարստության մասին․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանա ամեն մարդ

Հարուստ հայրը իր որդուն կարճ ժամանակով ուղարկեց աղքատ մարդկանց հետ ապրելու․Վերադառնալուց հետո տղան հորը պատ-
մեց կյանքի իրական հարստության մասին․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանա ամեն մարդ։Երջանկությունը փողով չի չափվում։
Շատերը այս արտահայտության հետ չեն համաձայնվում, բայց այս առակը կարդալուց հետո հնարավոր է փոխեն իրենց տեսակետը։
Մի հարուստ մարդ որդուն տարավ աղքատների թաղամաս, որպեսզի նա տեսնի, թե ինչպես են ապրում աղքատները։

Նրանք մի քանի օր մնացին այդ թաղամասում՝ մի աղքատ ֆերմերի տանը։Վերադառնալուց հետո հայրը հարցրեց որդուն, թե ինչ
տպավորություն ունի։Որդին պատասխանեց․ « Ես հիացած եմ»։

-Այդ ինչ է քեզ հիացրել, — զարմացած և հիասթափված հարցրեց հայրը։

-Ես տեսա, որ նրանք ունեն չորս շուն, ի տարբերություն մեզ, մենք ունենք մեկին և գանգատվում ենք, որ դժվար է պահելը։ Մենք ու-
նենք լողավազան, որը հասնում է մինչև մեր պարտեզի եզրը, իսկ նրանք ունեն գետ, որը սահման չունի։ Գիշերային լուսավորութ-յան
համար մենք օգտագործում ենք լամպեր, իսկ նրանց համար վառվում են երկնքի բոլոր աստղերը։

Մեր բակը ձգվում է մինչև պարիսպը,իսկ նրանց առջև հորիզոնն է։Մենք ունենք փոքրիկ հողակտոր, իսկ նրանք՝ դաշտեր։ Մեզ պաշ-
տպանում է մեր պարիսպը, իսկ նրանց՝ ընկերները։ Երբ ես հիվանդ եմ լինում, ինձ դեղ տալիս է սպասուհին, իսկ նրանց երեխանե-
րին՝ իրենց մայրիկը։ Ես հասկացա, թե որքան աղքատ ենք մենք և որքան բան ունենք նրանցից սովորելու։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS