«Հեսա, որ տվել եմ, մամայիդ մոռացիր…». Կրկին միջադեպ Հանրապետական հիվանդանոցում

Հանրապետական հիվանդանոցի բժիշկ/լոգոպետ Գ.Ո.-ն այսօր բավականին կոպիտ է խոսել իր սենյակում գտնվող երեխայի հետ, որի հետևանքով երեխան սկսել է լաց լինել:

Այս մասին ֆեյսբուքյան փակ խմբում գրել է ականտեսներից մեկն, ով այդ պահին եղել է հիվանդանոցում:

ArmDaily.am-ի հետ զրույցում ականատես Նելլին նշեց, որ ինքն այլ բժշկի մոտ է եղել, բայց կողքի սենյակից լոգոպետի բղավոցի ձայնը լսվել է.«Երեխայի վրա բղավում էր: Ստիպում էր իր ասածներն անել:

Երեխան իր մայրիկին էր պահանջում լացելով, ինչին պատասխան բժիշկն ասում էր՝ հեսա, որ տվել եմ, մամայիդ մոռացիր, սա քո տունը չի: Երեխան սկսեց ավելի ուժեղ լացել: Ես չդիմացա ու ներս մտա, քանի որ ես ինքս 3 երեխաների մայր եմ: Ասեցի՝ 15 րոպե է այստեղ կանգնած եմ, ինչո՞ւ եք երեխայի վրա բղավում: Բժիշկը ձգվեց, որպեսզի նայեր, թե ով եմ ես, թարս նայեց ու ինձ վրա գոռգռաց:

Բայց ներսում մի տարիքով կին կար նստած և ես չհասկացա, թե նա ով էր: Որ տեսա ներսում մարդ կա, շատ չխորացա, մտածեցի՝ երևի իրենց համար նորմալ է, որ իրենց երեխայի հետ այդպես են խոսում»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS