Հնարամիտ գաղտնիքներ տան մաքրության համար որոնց մասին քչերը գիտեն

Հնարամիտ գաղտնիքներ տան մաքրության համար որոնց մասին քչերը գիտեն.

Լոգասենյակի մաքրում․ Քացախը տաքացրու՝ այն նախապես խառնելով աման լվալու միջոցի հետ 1:1 հարաբերակցությամբ: Ստացված խառնուրդով սրբիր ծորակը և լոգախցիկը, միջոցը մակերևույթի վրա թող 30 րոպե:

Պլաստիկե պատուհանների մաքրում․ Մաքրելու մասերի վրա լցրու սոդա, վրան՝ քացախ, թող 15 րոպե, սրբիր:

Մանկական խաղալիքների մաքրում․ Ցանկացած պլաստիկե և փափուկ խաղալիք կարելի է լվալ մեքենայով՝ դնելով լվացքի պարկի մեջ:

Մարկերի հետքերի մաքրում Կահույքը և պատերը մարկերի հետքերից մաքրելու համար օգտագործիր ատամի մածուկ կամ սննդային սոդա:

Եղունգների լաքի մաքրում Չորացած լաքը մաքրելու համար նախ մազերի լաք լցրու, սրբիր տաք ջրով և օճառով:

Միկորալիքային վառարանի մաքրում Միկորալիքային վառարանի մեջ կտրտած կիտրոն և մի բատոն դարչին կամ մի քիչ աղացած դարչին դիր: Կիտրոնը տաքացրու 10 րոպե: Կիտրոնը կօգնի հոտազերծել միկրոալիքային վառարանի մակերևույթը, դարչինը կվերացնի սննդի ոչ հաճելի հոտերը:

Խոհանոցային դարակների մաքրում Բուսական յուղը խառնիր սոդային, ստացված մածուկով մաքրիր խոհանոցի դարակները:

Կահույքի մաքրում Կահույքը փոշուց երկար ժամանակով մաքրելու համար թղթե անձեռոցիկի վրա մի քանի կաթիլ բուսական յուղ լցրու: Մակերևույթները սրբիր նախ՝ յուղոտ անձեռոցիկով, հետո՝ չոր:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS