Հորդորում եմ կառավարությանը. այդ պոպուլիստ բառից սարքեք մեդալ և հպարտությամբ կրեք դա

Հորդորում եմ կառավարությանը. այդ պոպուլիստ բառից սարքեք մեդալ և հպարտությամբ կրեք դա

Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոցի շրջանավարտ, Լույս հիմնադրամի կրթաթոշակառու Հայկ Տեր-Ներսիսյանը, ով ներկայում աշխատում է Նյու Յորքում՝ խորհրդատվական խոշոր քառյակի ընկերություններից մեկում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ես մասնագիտությամբ միջազգայնագետ եմ (մագիստրոսի աստիճանի), թեև բակալավրի կոչումս քաղաքագետի է՝ ԱՄՆ-ի քաղաքական և էլեկտոռալ համակարգերի մասնագիտացմամբ։ Ես բաց չեմ թողել որևէ ընտրություն 2004 թվից ի վեր (թե՛ նախագահական, և թե՛ Կոնգռեսսի)։ Մանրակրկիտ ուսումնասիրել եմ ընտրարշավի ռազմավարությունն ու ընթացքը։ Հիմնականում ճշգրտորեն կանխագուշակել եմ արդյունքները, և սխալվել դեպքում, ուսումնասիրել եմ ենթադրությունների պատճառները։ Ասեմ ավելին՝ ես ուսումնասիրել եմ հենց քաղաքական ստրատեգներին (Կառվիլ, Ռով, Բռազիլ, Աքսելռոդ, Պլաֆ և Բաննոն)։

Ամենևին չեմ փորձում ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական դիսկուրսը պռոյեկտել ՀՀ-ի վրա, բայց ընդհանուր framework-ից կարելի է օգտվել։

Այսօր, շատերը օգտագործում են պոպուլիստ բառը՝ բացասական ենթատեքստի ներքո փորձելով վարկաբեկել Վարչապետին և իր թիմին։

Հորդորում եմ կառավարությանը. այդ պոպուլիստ բառից սարքեք մեդալ և հպարտությամբ կրեք դա։ Ձեզ մեղադրողները չեն հասկանում, որ սա հենց պոպուլիզմի քաղաքական սեզոնն է։ Հիմա պոպուլիստ լինելը քաղաքական ակտիվ է (asset): Ավելին ասեմ, հորդորում եմ մինչև պառլամենտական ընտրությունները, որևէ նեղ սեգմենտների հարցերով չզբաղվել, այլ շեշտը դնել հնարավորինս լայն հանրությանը հուզող հարցերով զբաղվելուն։ Եթե ժամանակ ունեք, ուսւոմնասիրեք Թրամփ-ի հաջող արշավը ԱՄՆ-ում և Մարի Լե Պեն-ի անհաջող նախընտրական արշավը Ֆրանսիայում։
Ձեր հակակոռուպցիոն և pro-ժողովրդավարական կարգախոսը Ձեզ լիովին թույլ է տալիս այս framework-ով շարժվել առաջ։

Հիմնականում պոպուլիստական շարժումները ուղղված են քաղաքական և տնտեսական էլիտաների դեմ։ Սա պոպուլիստական շարժում է, որը ուղղված է զուտ քաղաքական էլիտայի դեմ։ Տնտեսական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ նույնպես կողմ են այս շարժմանը։ Սա հեշտացնում է Ձեր գործը։

Մեկ-մեկ սխալներ կանեք, ոչինչ, коректировка արեք և անցեք առաջ։ Մի վախեցեք սխալներ անելուց ու մի քանի ձայն կորցնելուց։ Միևնույն է, ընտրությունների ժամանակ, մնացած բոլոր քաղաքական ուժերը ինչ-որ տեղ ասոցացվելու են ՀՀԿ-ի հետ։ Նախընտրական արշավի ժամանակ Ձեր մեսիջը ամենաուժեղն է լինելու, և ով էլ Ձեզանից <հիասթափվի> այսօր, մեկ ա գալու ա ու վերջում Ձեզ ընտրի կամ ընտրի այլ ուժ, որը Ձեզ մրցակից չի լինելու (մարգինալ ուժը, որը առանձնապես շանսեր չունի խորհրդարան անցնելու՝ օրինակ Ծիրանի Աշխարհ կուսակցությունը)։ ՀՅԴ-ն փորձելու է իր ավանդական ձայները պահի, բայց հավանական է, որ կկորցնի երիտասարդ ՀՅԴ-ականների ձայները (սա պլյուս է Ձեր balance sheet-ում)։ Նրանք նոր ձայներ չեն ավելացնելու իրենց ակտիվներում։ ԲՀԿ-ն հիմնական իր շեշտը դնելու է rural area-ներում (մարզերում), որը Ձեզանից է ձայն տանելու, բայց ավելի շատ տանելու է ՀՀԿ-ի ձայներից։

Հեղափոխության օրերից կադրեր կմտցնեք նախընտրական տեսահոլովակների մեջ, կներառեք Ձեր լավ երգը և բոլոր այն պոպուլիստական քայլերը, որոնք հիմա անում եք (թվերով, տոկոսներով, excel-ով սարքված դինամիկ գրաֆիկներով), ու տեսեք թե ոնց եք հաղթում։ Դուք կոպիտ սխալներ չեք կարող գործել։ Ձեր նշանակված ամենակարևոր նախարարները իսկական պռոֆեսիոնալներ են (ԱԳՆ, ՊՆ և ԱԱԾ) և սրանով ավարտվում է կոպիտ սխալներ թույլ տալու պատուհանը։ Դուք Ձեզ ապահովագրել եք կոպիտ սխալներից մեծ հաշվով։ Ուղղակի զգոն եղեք։

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք չեն ընտրի պոպուլիստական ռազմավարություն այս սեզոնում, ջախջախվելու են։ Բոլորի լոզունգները պետք է, որ լինեն <արդարության> framework-ում։ Սա միայն սնելու է Ձեր քաղաքական բազան։ Հետևաբար, պաթոսի ալիքը առանց երկմտելու քշեք առաջ։

Սա հենց այդ տեսակի քաղաքական սեզոն է։ Ալիքը քշեք Դուխով!»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS