Հորոսկոպի նշանների ռոմանտիկ երազանքները

Խոյ

Տղամարդ. Երազում է իր ընտրյալի մեջ տաք խառնվածք ու վճռականություն տեսնել: Միևնույն ժամանակ նա պետք է լինի բաց ու անկեղծ` լավ զարգացած հումորի ու պարտքի զգացումով: Պահանջում է հարյուրտոկոսանոց հավատարմություն: Հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին տեսքին. մուգ մազեր, խորը հայացք, հաստ շրթունքներ, միջին հասակ, կանացի կազմվածք:

Կին. Ուզում է, որ կողքին լինի իսկական արքայազն, ով պետք է ընդգծի սիրելիի բացառիկությունը, ցանկացած իրավիճակում ձեռք մեկնի: Արտաքնապես այսպիսին է. մազերի գույնը կարևոր չէ, իսկ այ հասակը պետք է միջինից բարձր լինի, կազմվածքը `լինի մարզիկի:

Ցուլ

Տղամարդ. Երազում է կնոջ մասին, ով ունակ է հաճելի էմոցիոնալ մթնոլորտ ստեղծել ու առանձնանում է խոհարարական լավ ունակություններով: Նա ունի հանգիստ, հավասարակշռված բնավորություն, հուսալի է, ինտելեկտուալ ու պատասխանատվության զգացումով:

Կին. Ամբողջ կյանքում փնտրում է «ընդմիշտ երիտասարդ» տղամարդու, ով հիսուն տարեկանում էլ իրենց երիտասարդ տղայի նման կպահի: Միասին ապրած յուրաքանչյուր օր Ցուլ կինը նրա համար տոն կդարձնի: Նույնիսկ տանը նրանք չեն ձանձրանա:

Երկվորյակ

Տղամարդ. Նրա իդեալական կինը առատաձեռն է ու ընկերասեր: Գիտի` ինչպես ամեն ինչի մեջ լավը տեսնել: Զբաղվում է երաժշտությամբ, նկարչությամբ, պարերով: Ունի լավ դաստիարակություն ու խելք: Սլացիկ ու փխրուն, թխահեր աղջիկ է` վստահ քայլվածքով:

Կին. Նախընտրում է կողքին տեսնել ուժեղ բնավորությամբ տղամարդու, ով կարողանում է էմոցիաները հսկողության տակ պահել: Նրա մեջ նա տեսնում է հուսալի ու հավատարիմ զուգընկերոջ, ում կողքին հանգիստ կարելի է զբաղվել տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ կամ պարզապես արվեստով. նկարել, ծաղիկներ աճեցնել և այլն:

Խեցգետին

Տղամարդ. Երազում է կնոջ մասին, ով ընդունակ է լինել ալտրուիստ` բավարարվելով քչով, բայց նվիրվելով ամբողջությամբ: Սովորաբար նա միջին հասակի շիկահեր է` բաց գույնի աչքերով ու բաց գույնի մազերով:

Կին. Երազում է կողքին տեսնել բարձր ինտելեկտով ու պարկեշտ տղամարդու: Բարձր է գնահատում զուգընկերոջ արժանիքները ու նրան տալիս է իր հավատարմությունն ու վստահությունը:

Առյուծ

Տղամարդ. Նրա համար իդեալական է արկածներ փնտրող, ուրախ աղջիկը, ով պաշտում է ճանապարհորդել ու երեխաների:

Կին. Իդեալ է այն տղամարդը, ով ունակ է ըստ արժանվույն գնահատել իր բնատուր տաղանդները: Նա պետք է լինի ակտիվ ու լավատես:

Կույս

Տղամարդ. Նրա երազանքների կինը ունի փափուկ բնավորություն, մաքրասեր է ու հավաքված: Ունի փոքրիկ ձեռքեր ու նուրբ մաշկ:

Կին. Ամենից շատ գնահատում է մեղմությունը, զգացմունքայնությունը ու բարությունը: Նրա սիրելին պետք է  լինի ուշադիր, հոգատար, նրան ողողի ջերմ խոսքերով ու հուզիչ նվերներ անի:

Կշեռք

Տղամարդ. Փնտրում է մի կնոջ, ով կկարողանա բավարարել նրա հոգեկան ու ֆիզիկական պահանջմունքները: Նրան պետք է մեկը, ով մեղմ հոգատարություն կցուցաբերի իր հանդեպ:

Կին. Նրան գրավում են գեղեցիկ արտաքինով ու խորաթափանց հայացքով տղամարդիկ: Նրա իդեալը մեկն է, ով կարողանում է կառավարել իր էմոցիաները, ունի բարձր ինտելեկտ ու նրբաճաշակ է:

Կարիճ

Տղամարդ. Նրա երազանքների կինը ինքնավստահ է, համարձակ և էներգիայով լի: Ունի հիանալի ինտուիցիա, լավ հասկանում է` ինչ է պետք զուգընկերոջը:

Կին. Կարիճ կինը հստակ պատկերացնում է իր նպատակները և պատրաստ է գնալ դրանց հետևից մինչև վերջ, բայց միայն մի դեպքում. երբ կողքին այն տղամարդն է, ում մասին նա երազել է: Այս կրքոտ մաչոն պետք է բարձր դիրք զբաղեցնի հասարակության մեջ ու ցանկացած իրավիճակի համար ունենա յուրահատուկ մոտեցում:

Աղեղնավոր

Տղամարդ. Նախընտրում է մեծահոգի ու բարեսիրտ կանանց, շատ է գնահատում նրանց արդարամտությունը, անկեղծությունն ու զսպվածությունը: Նրա համար առաջնահերթություն պետք է լինեն երեխաները, եկեղեցին ու խոհանոցը:

Կին. Նրա համար շատ կարևոր է ինչպես տղամարդու արտաքինը, այնպես էլ ներքին բովանդակությունը: Նա երկար ժամանակ փնտրում է համադրություն` տղամարդու հոգու ու արտաքինի միջև: Միջին հասակի սևահեր կամ նույն հասակի շիկահեր տղամարդը նրան լիովին դուր է գալիս:

Այծեղջյուր

Տղամարդ. Նա կմտերմանա այնպիսի կնոջ հետ, ով ունակ է հասկանալու նրա զգացմունքային տեսակը: Հիմնականում նրա ընտրյալը կայուն է, հանգիստ և զգուշավոր. Հաշվի է առնում ընտանեկան ավանդույթները և ամեն հարցում ունի իր սեփական մոտեցումները:

Կին. Իր բազմաթիվ երկրպագուներին նա հեռավորության վրա է պահում: Զուգընկերը պետք է հարգի նրա` անկախ լինելու ձգտումները: Գերադասում է լուրջ տղամարդկանց` ունակ ընտանիքին ապահովելու ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր հարմարավետությամբ:

Ջրհոս

Տղամարդ. Նրան հարկավոր է կին-ոգեշնչում, ով հաճախակի կարող է նրան դուրս բերել ծուլության ճիրաններից և փրկել առօրյա ձանձրույթից, մեկ բառով կամ մեկ խոսքով ամեն օրը տոն դարձնել:

Կին. Հմայիչ է և ստիպում է իրեն նախընտրողներին իր հետ վերապրել զգացմունքների ամբողջական գաման: Սիրում է էլեգանտ ու գեղեցիկ տղամարդկանց:

Ձկներ

Տղամարդ. Ունի զարգացած ներքին ձայն, մարդասեր և արտաքնապես հանգիստ է: Գնահատում է այնպիսի կանանց, ովքեր միշտ կարողանում են զսպել էմոցիաները, առատաձեռն են, արդար և անկեղծ:

Կին. Երազում է, որ սիրելի տղամարդն իրենից տարիքով մեծ լինի և ստեղծի իր համար յուրահատուկ հարմարավետության մթնոլորտ ու շքեղություն: Նախընտրում է կենսախինդ, խելացի և ուժեղ տղամարդկանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/47824

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS