Հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը որոշ մարզերում և Երևանում ջերմաստիճանը կհասնի 40-ի. Գագիկ Սուրենյան…

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով,

Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի

հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS