Հրատապ տեղեկություն Արցախից․ Ադրբեջանցիները փորձել են Ամարասի շրջակայքում նոր դիրքեր գրավել

Yerkir.am-ը գրում է. Զինադադարից հետո 2-3 անգամ փորձել են գյուղ իջնել, առաջ գալ իրենց դիրքե-րից.

Ադրբեջանական զինվորները տեղակայված են Ամարասի դիմաց՝ Ջիվանի գյուղի սարի վրա։ Փորձում են նոր դիրքեր գրավել՝ մինչեւ վերջնական սահման գծելը։ Դա նրանց համար ռազմավարական նշանակություն ունի։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի թեմի Ամարասի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։ Մարտունու շր-ջանը երբեք ադրբեջանական տարածք չի եղել, նշում է հայր Գեղարդը, եւ քանի որ Մարտունու տարածքի 25-30 տոկոսը գրավված է թշնամու կողմից, ադրբեջանական զորքն այնքան է մոտեցել Ամարասին, որ այն փաստացի դարձել է սահմանագիծ։

Անվտանգության առումով՝ վանքն այս պահին բավականին խոցելի է։ Այս առնչությամբ վանահայրն իր մտահո-գություններն է հայտնում․ «Իմ խնդրանքն է՝ ռուսական պոստ կամ ռուս խաղաղապահների հերթափոխ լինի Ամարասում։ Առավոտյան գնում եմ, երեկոյան՝ վերադառնում, բայց վանահայրը պետք է մնա վանքում, իսկ այս-տեղ գիշերելը վտանգավոր է։ Թուրքի համար հոգեւորական սպանելը,գերի վերցնելը հերոսության նման մի բան է։ Մենք ուզում ենք բացառել նույնիսկ գիշերը հանկարծակի վանք մտնելու, վախեցնելու մտայնությունները։

Ուստի ասել եմ՝ մինչեւ Ամարասի մոտ ռուսական պոստ կամ խաղաղապահների հերթափոխ չլինի, ես անձնա-պես վանքում չեմ գիշերելու»։

Վանահայրը նշում է, որ վանքում գիշերակացն ապահովելու համար արդեն դիմել են ռուսական կողմին, խնդրել ռուսական հենակետ կամ գիշերային հերթափոխ սահմանել։Այս պահին Ամարասում մեր զինվորներն են հերթա-պահություն իրականացնում։ Վանքի վրա ռուսական դրոշ է դրվել։ Հայր Գեղարդի խոսքով՝ այս ընթացքում ռու-սական կողմից բարձրաստիճան զինվորականներ եւ հոգեւորականներ են եկել, քաջալերող խոսքեր ասել, թե՝ մտահոգվելու պատճառ չկա, եկեղեցու վրա ռուսական դրոշ կա տեղադրված։

«Մի քանի անգամ ռուս խաղաղապահներ եկան, ապա՝ հայր Բորիսը, հայր Անդրեասը, նախագահի հետ անգամ Մուրադովը եկավ։ Տեսել են իրավիճակը։ Հայր Բորիսն ասաց՝ եթե Ամարասի վրա ռուսական դրոշ կա, ուրեմն այն ռուսական կոնտինգենտ է, եթե անգամ մեկ փամփուշտ գա ձեր ուղղությամբ՝ կնշանակի պայմանավորվա-ծության խախտում, ինչի համար ադրբեջանական կողմը պետք է պատասխան տան»,- պատմում է հայր Գե-ղարդը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS