Ձմերուկի համեղ և գեղեցիկ չիր պատրաստելու պարզ ու հեշտ միջոց. Հարգելի կանայք, Դուք պետք է իմանաք ՍԱ…

Բաղադրությունը

ձմերուկի շերտեր
1 կգ շաքարավազ
1 տուփ լիմոնի աղ
1 բաժակ ջուր:
Պատրաստման եղանակները

Ձմերուկի վերևի շերտը կտրել, թողնել միայն ներքև սպիտակ մասը և մի քիչ էլ կարմիր մասը: Այնուհետև բարակ- բարակ կտրատել երկարությամբ: Պատրաստել օշարակ՝ ջուրը և շաքարավազը միասին խառնել, դնել գազօջախին, երբ օշարակը եռա վերցնել կրակից, վրան ավելացնել լիմոնի աղ և ձմերուկների շերտերը լցնել մեջը: Երբ օշարակը սառչի, ձմերուկները լցնել քամիչի մեջ, իսկ օշարակը նորից եռացնել:

Երբ օշարակը եռա, նորից ձմերուկները լցնել քամիչի մեջ: Նույն գործողություն անհրաժեշտ է կատարել 3 անգամ: Ձմերուկները թողնել լավ քամվի հետո դնել արևին, մի քիչ չորանալուց հետո վարդերի պես փաթաթել ու նորից դնել արևի տակ և թողնել, որ չորանա: Վերջնական չորանալուց հետո դնել ջեռոցը՝ շատ ցածր ջերմաստիճանում: Ջեռոցի դուռը կիսաբաց թողնել, որ լավ չորանան, որպեսզի փաթաթված տեղերը թաց չմնան:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS