Մահը մոռացել է այս կնոջ մասին. Նա 105 տարեկան է և բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը. Դուք չեք հավատա, թե ինչ կյանքով է նա ապրել…

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակվող այս կինը, ով օրեր առաջ դարձավ 105 տարեկան, պատմել է, թե ինչ կյանքով է ապրել, որի շնորհիվ էլ նա մինչ օրս ողջ ու առողջ է։

«Իրականում երբեք էլ չեմ ակնկալել այսքան երկար ապրել, ոչ էլ ընտանիքիս անդամներն էին ակնկալում։ Չգիտեմ՝ որն է գաղտնիքը»,- ասում է 105-ամյա Հելեն Գրենիեն։ Արդեն 9 տարի է, ինչ կինն ապրում է ծերերի խնամքի կենտրոնում, որտեղ էլ նշել է իր 105-րդ տարեդարձը։ «Գարեջուր էլ եմ խմել, ծխել էլ եմ, ամեն ինչ արել եմ։

Մինչև ուշ գիշեր երեկույթների ժամանակ պարում էի, զվարճանում, հետո գնում աշխատանքի»։ Տիկին Գրենիեն պատմել է, որ միշտ երազել է Լաս Վեգաս գնալ ու կազինոներում էլ մի փոքր զվարճանալ, սակայն ամուսինը թույլ չի տվել, միշտ ետ է պահել նրան այդ քայլիս։

«Ամուսինս ինձ չէր տանում Լաս Վեգաս, քանի որ գիտեր՝ որքան եմ սիրում գումար վատնել։ Շատ էի սիրում կազինոներում Slot սարքերով խաղալ, այդ պատճառով էլ ամուսնուս մահից հետո մեկնեցի Լաս Վեգաս»։ Կնոջ հիշողությունն ամբողջովին տեղն է․ անգամ բաներ կան, որ հիշում է ամենայն մարամասնությամբ։

Օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Ծեր կնոջ տարիքն ավելի պատկերավոր դարձնելու համար նշենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակ նա 5 տարեկան էր։ Աղբյուր

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/51024

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS