Մայրը 4 տարեկան երեխային ոտքերը կապված փակել է պահարանում, որպեսզի նա դանդաղ մեռնի. Ու սա ՛՛մայր՛՛ է կոչվում…

Բարեբախտաբար տղան ողջ է մնացել եւ ապրում է նրան որդեգրել ցանկացող մարդկանց ընտանիքում: Միչիգանի բնակչուհուն, ով իր երեխային մի քանի օր փակել է պահարանում, դատապարտել են 50 տարվա ազատազրկման:

2017-ի մարտին Մեգան Շուգը իր թուլացած երեխային տարավ հիվանդանոց: Տղան հազիվ էր շնչում եւ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս:

Նրա ոտքերը կապված էին, ոտքի մատներից մեկը  բացակայում էր: Բժիշկները հույս չունեին, որ նա կապրի:

Դատական լսումների ընթացքում Մեգանը հայտարարեց, որ զղջում է կատարվածի համար: Նա նշել է, որ այդպես է վարվել երեխային իր ընկերոջից պաշտպանելու համար:

38-ամյա Իսաակ Միլլերի դեմ նույնպես  գործ է հարուցվել երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS