Մայրիկ դու անգամ գդալ բռնել չգիտես. Իմ հարսանիքը քո տեղը չէ

Տիկին Աննան լվանում էր ամանները, երբ հեռախոսի զանգ լսեց:Նա այնքան էր տարվել մտքերով, որ կարծես արթնացավ այդ զանգից: Սիրելի դուստրն էրԱղջիկն ասաց, որ ամուսնանում է, մորը հրավիրեց հարսանիքին, նաև գումար խնդրեց:Մայրն առանց երկար մտածելու հարցրեց քարտի համար, որին պիտի փոխանցի գումարը:

Զրույցն ավարտելուց հետո, խեղճ կինը և տխուր էր, և ուրախ, որ դստեր կյանքը դասավորվում է Բացի այդ ինքը հանգիստ էր, քանի որ աղջիկն ասել էր, որ մորը կտեղավորի իր տանը, որպիսի վերջինս հյուրանոցում չգիշերի:Աննան նստած էր սենյակում և հիշում, թե ինչպես էր դստերը ճանապարհում մայրաքաղաք՝ համալսարանում սովորելու:Աղջիկը խոստացել էր հաճախ գալ մորն այցելության, սակայն հետո ամեն ինչ այլ կերպ եղավ:

Իսկ դստերը գումար ուղարկելու համար Աննան վաճառեց ավտոտնակն ու մահացած ամուսնու մեքենան: Մի քանի օր անց կինն աղջկանից ստացավ հարսանիքի հրավիրատոմս:Աննան շատ լավ գիտեր բանկի տեղը և գումար ուղարկելու ձևը, քանի որ արդեն 4 տարի շարունակ իր թոշակն ուղարկում էր դստերը:—Աղջիկս, կկարողանա՞ք ինձ դիմավորել կայարանում:-Մայրիկ, հիմա շատ հյուրեր ունենք, տաքսիով արի, ես չեմ կարող տնից դուրս գալ:Հասնելով քաղաք՝ կինը տաքսի գտավ և գնաց դստեր ասած հասցեով:

Դեռ շենքի բակից նա բարձր երաժշտություն և աղմուկ լսեց: Աննան բարձրացավ երրորդ հարկ, ներս մտավ, տեսավ, որ այնտեղ միայն երիտասարդներ են, և բոլորը խմած են…Տարեց կինը փորձեց գտնել դստերը, սակայն մինչ նա փորձում էր անել դա, պարզ դարձավ, որ հարսանքիը 2 օր առաջ է եղել, իսկ աղջիկը մորը հրավիրել է միայն երրորդ օրը:Աննան մտավ դստեր ննջարան. նա հարբած էր և հարսանեկան զգետսով քնած: Մայրը համբուրեց նրան և հեռացավ:

18 ժամ տևողությամբ ճանապարհն անցնելուց հետո՝ Անան հասավ տուն, նստեց և սկսեց արտասվել… Հաջորդ օրը զանգեց աղջիկը, իսկ այն հարցին, թե ինչու իրեն չէր հրավիրել հարսանիքին, ասաց.—Մայրիկ, դե ինչու՞ ես նեղանում: Արմենի ծնողները հարգված և ճանաչված մարդիկ են:Մայրը փաստաբան է, հայրը բանկում է աշխատում: Իսկ դու՞: Ինչպե՞ս ես պիտի ներկայացնեի քեզ: Դու նույնիսկ պատառաքաղ ճիշտ բռնել չգիտես, դու ինձ կխայտառակեիր…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS