Մասնագետներին զարմացրել են խահանոցի հատակին հայտնաբերված առնետանման արարածները. Ինչ էին դրանք իրականում

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի բնակիչ Թիմ Քլերքը Facebook-ում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է նրա մայրական տան խոհանոցում ու ցույց է տալիս հատակին հայտնաբերված տարօրինակ արարածների:
Ինչպես նշում է au.news.yahoo.com կայքը, տղամարդն այժմ փորձում է հասկանալ՝ դրանք ինչ կենդանիներ են:

Ֆիքսված կադրերում երևում է, որ արարածներն ունեն մազածածկ մարմին, երկար պոչ: Ոմանց կարծիիքով՝ դրանք առնետի կամ չղջիկի ձագեր են:

Տարօրինակ արարածների լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում ու իսկական գլուխկոտրուկ դարձել օգտատերերի համար:

Հատկանշական է, որ Սիդնեյի համալսարանի ու Ավստրալիայի թանգարանի մասնագետները ևս չեն կարողացել տալ արարածների ծագման բացատրությունը:

Մինչդեռ Նոր Զելանդիայի կենսաանվտանգության ծառայության միջատաբանության գծով թիմը եզրակացրել է, որ դրանք ոչ թե առանձին կենդանիներ են, այլ մեծ ցեցի ոտքերը, որոնք պոկվել են մարմնից:

«Հավանաբար, ինչ-որ կենդանի, միգուցե կատու, կերել է ցեցի մարմինը, իսկ դրա ոտքերը պոկվել են մարմնից ու դեռևս շարժվում են»,-ասել է Կենսաանվտանգության ծառայության խոսնակը:

Սակայն որոշ մասնագետներ էլ ենթադրել են, որ դա բզզանների ընտանիքին պատկանող ու արտաքուստ առնետի նմանվող թրթուրներ են:

Հայտնի է, որ առնետապոչ թրթուրները կարող են մինչև 15 սմ երկարություն ունենալ, սակայն սովորաբար դրանց մարմնի երկարությունը 2-3 սմ է:

blognews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS