Մարտի 18-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք

Մարտի 18-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ եղեք: Այսօր հեշտությամբ կգերագնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, կստանձնեք այն, ին-չից դժվարությամբ գլուխ կհանեք: Համախոհներին ուշադիր ընտրեք: Այսօր չարժե վստահել բոլոր նրանց, ովքեր օգնություն են առաջարկում: Հին ծանոթները ավելի հաճախ կքննադատեն ձեզ, քան կաջակցեն: Նկատի ունե-ցեք, որ որոշ նկատողություններ անտեղի չեն լինի:Երեկոյան հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ:Նրանց հետ շփումները շատ օգտակար կլինեն ու շատ բան կսովորեցնեն:Չի բացառվում սիրա-յին պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն ավելի արագ կզարգանան, քան սովոր եք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կգերակշռեն դրական միտումները: Օրը լավ կդասավորվի: Հաճախ դուք հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ դա մյուսներին անել չի հաջողվել: Դա կհիացնի շրջապատողներին. ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզ-բը, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:Օրվա երկրորդ կեսը հարմար է վաղուց սկսած գործերին վերա-դառնալու և վերջապես դրանք ավարտելու համար: Ամենայն հավանականությամբ պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Որոշ Ցուլեր իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների տեսանկյունից: Դուք շատերին մոտեցում կգտնեք, արագ կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնց նախկինում ոչ ոք դուր չէր գալիս:Հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերութ-յունների սկիզբ, որոնք ձեզ դեռ շատ օգուտ կտան: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժելու ցանկութ-յուն չի լինի:Հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ գործերից: Այստեղ ձեզ կօգնի հնարամտությունը: Լավ է նպատակին տանող սեփական ուղին փնտրեք, քան գնաք ուրիշի հետքերով: Ձեզ մոտ ծնված գաղափար-ները հաճախ ավելի լավը կլինեն նրանցից, որոնք կունենան ուրիշները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաշտ կլինեք նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, ցանկացած դատարկ բանից կարող են կոնֆլիկտ ստեղծել: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ոչ միայն օգուտ կբերի,այլև դրական հույ-զեր կպարգևի:Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ որոշ Խեցգետիններ եկամուտնե-րի նոր աղբյուր կգտնեն կամ կմտածեն՝ ինչպես բարելավել սեփական ֆինանսական վիճակը:Օրվա երկրորդ կե-սին հավանական են այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հարմար ժամանակ է հին ընկերների հետ շփվե-լու համար:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար:Դուք մյուս մարդկանց լավ կհասկանաք, հաճախ կկռահեք այն մարդկանց ցանկությունները, որոնց համարյա չեք ճանաչում: Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունե-նաք: Չի բացառվում՝ նոր համախոհներ հայտնվեն,որոնք ժամանակի ընթացքում ընկերներ կդառնան: Սի-րային պատմության սկիզբն էլ լրիվ հավանական է: Ֆինանսական հարցերը լուծելիս զգույշ է պետք լինել: Աշխատեք շատ չծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Գնումների հարցում լավ է չշտապեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ օր է: Հաջողության հասնել կարելի է, բայց դրա համար պիտի զգույշ գործեք և աշխատեք ոչինչ աչ-քաթող չանել: Չի խանգարի հին ծանոթների օգնությունը: Հնարավոր է՝ հենց նրանց շնորհիվ հաղթահարեք բո-լոր դժվարություններն ու հասնեք նպատակին:Օրվա երկրորդ կեսը հրաշալի է անձնական հարաբերություննե-րի վրա կենտրոնանալու համար:Այստեղ շատ բան դեպի լավը կփոխվի,եթե նախաձեռնող լինեք: Հնարավորութ-յուն կունենաք հանդիպել ընկերներին: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կլինեն նաև գործեր, որոնք բոլորին կգրավեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Կհիշվեն հին վիրավորանքներն ու դժ-գոհությունները, երբեմն շրջապատողները կքննադատեն ձեզ կամ խորհուրդներ կտան, որոնք չեք խնդրել: Այս-տեղ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը:Պետք կգա լեզուն ատամ-ների արանքում պահելու, հույզերը վերահսկելու կարողությունը:Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կան-ցնի: Այն հարմար է հին գործերն ավարտելու, ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու հա-մար: Շատ Կշեռքների այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայա-ցուցիչները նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կգտնեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է հույս դնեք ոչ թե հաջողակ լինելու և աստղերի աջակցության, այլ սեփական ուժերի վրա: Օրն այնքան էլ վատը չէ, բայց հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք փո-խել ծրագրերը, զբաղվել ոչ նրանով, ինչով կուզենայիք: Հենվեք ձեր փորձի վրա: Հենց այն հաճախ կօգնի արագ հասնել նպատակին:Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարների ժամանակ է: Շուտով դուք կկարողանաք կյանքի կոչել մտածածը: Հին ծանոթներն ամենայն հավանականությամբ կօգնեն այդ հարցում, նորերն էլ չեն ուզենա դիտորդի դերում լինել: Օրվա վերջին հավանական են հաճելի լուրեր:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վերահսկեք ձեզ: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, պրովոկացիաներին չտրվելը, կոնֆլիկտա-յին իրավիճակներից խուսափելը: Եթե բարեհամբույր լինեք, կկարողանաք լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ:Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Այստեղ դուք հաջողության կհասնեք, իսկ ավելի ուշ կրկին կսկսեք կյանքին ձեզ հատուկ լավատեսութ-յամբ նայել: Երեկոյան հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Աղեղնավորներ լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց կարոտել են:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է համախոհներ փնտրելու, համագործակցություն սկսելու համար: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դուք չեք զղջա, եթե դրանք առանց երկար մտածե-լու ընդունեք: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը:Որոշ Այծեղջյուրներ շահավետ գործարք-ներ կկնքեն:Երեկոն հետաքրքիր գաղափարների օր է: Դրանք կյանքի կոչելուն ոգևորությամբ կանցնեք, և ձեր ո-գևորությունը վարակիչ կլինի, շատերը կուզենան օգնել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպում-ներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը բարենպաստ է:Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի:Աստղերի աջակցութ-յան շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները գլուխ չեն հանել:Դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք:Կկարողանաք որոշակիություն մտցնել ապագայի ծրա-գրերում և դեպի վաղուց դրված նպատակն առաջին քայլերն անել:Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի: Այն հնարավորություն կտա լավ հանգստանալ ու վերականգնել ուժերը:Որոշ Ջրհոսներ հնարավորություն կու-նենան հանդիպել հին ընկերներին, հաճելի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հարմար չէ կարևոր հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, ո-րոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Այստեղ դուք արագ կհասնեք հաջողության, հաճախ նույնիսկ սպասվածից լավ արդ-յունք կստանաք:Շփումների համար բարենպաստ ժամանակը հետո կգա. ինչքան երեկոն մոտենա, այնքան ձեզ համար ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Օրվա երկրորդ կեսը ժամանակը հետաքրքիր անցկացնելու, անսովոր վայրերում լինելու բազում հնարավորություններ կընձեռի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS