Մեզ ասում են, որ դա ադրբեջանական հող ա, ու մեր էրեխեքին հիմա տանում են Ադրբեջա՞ն, տե՞նց ա դուրս գալիս․․․Բողոքի ակցիայի մասնակից զինվորի մայր

«Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մեզ ասել ա՝ մենք արդեն 30 տարի է՝ գիտենք, որ դա Ադր-բեջանի հող ա: Պարո՛ն, եկեք ինձ հերքեք, որ նման բան չեք ասել, իմ հետ վկաներ կան: Այսինքն՝ դուք մեր էրեխեքին, ՀՀ քաղաքացիներին հիմա տանում եք Ադրբեջա՞ն, տե՞նց ա դուրս գալիս»,- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ժամկետա-յին զինծառայողների ծնող-ներից մեկը:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ծնողները հայտարարում են, որ իրենց զավակներին տանում են Արցախ՝ առանց երաշխավորելու նրանց անվտանգությունը, ուստի նրանք էլ թույլ չեն տալիս, որ որդիներին տեղափոխեն Ար-ցախ:«Երեխաներին ստիպում են փոխել զինվորական համազգեստը, հագնել քաղաքացիական հա-գուստ և անցնել սահմանը: Այսինքն՝ ինչ կարգի վտանգված ա էդ էրեխեքի կյանքը, որ նման գործո-ղությունների են դիմում: Էրեխեքն են զանգում ասում՝ իրենց ստիպում են քաղաքացիական շորեր հագնել»,— ասաց զինվորի մայրը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS