Մեր մшսին կպшտմեք, որ մինչև վերջ պшհել ենք Մшտшղիսի թևը․ զոհված Արմեն Գրիգորյանի նամակը՝ քրոջը

Հայրենիքի պաշտպանության մարտերում զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գրիգորյանը։Քրոջը՝ Լուիզա Ափինյանին ուղղված վերջին հաղորդագրության մեջ նշել է․ «Սաղ լավ ա լինելու արևս, բայց եթե․․․ մեր մասին կպատմեք, որ մինչև վերջ պահել ենք Մատաղիսի թևը, սիրում եմ ձեզ»։

Իրավաբան․net-ի հետ զրույցում Լուիզան պատմում եմ, որ 32-ամյա Արմենը պայմանագրային զինծառայող է եղել, սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Սեպտեմբերի 27-ից դիրքերում է եղել՝ Մատաղիսի առաջնագծում։

«Ծառայակից ընկերներից մեկին ասել է, թե գնամ ֆագոտի մոտ, դու նայիր,հենց տեսնես տանկ է գալիս՝ կապ տուր, որ խփեմ։ Ընկերը տեսել է երկար ժամանակա չկա, կապի դուրս չի գալիս, ինքն է գնացել ֆագոտի մոտ, տեսել է Արմենին, մտածել՝ ողղակի նստած է, բայց ձայն է ու պատասխան չի ստացել, մոտեցել է՝ տեսել զոհվել է։ Իր ձեռքերով է իջացրել»,-պատմեց Լուիզա Ափինյանը։

Նա նշում է, որ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Արմենն անընդհանտ ծիծաղել է․ «Ասում էր շատ լավ, չեն կարում դրանք գոնե ուղիղ խփեն, հա ծուռ են խփում։ Վերջում ասաց սիրում եմ ձեզ ու 3 օր անհասանելի եղավ»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS