Մեր օրերի Վանգան սահմռկեցուցիչ կանխագուշակումներ է արել:

Մեծ պայծառատես Վանգայի միակ ժառանգորդուհին՝ ֆրանուհի Կաեդե Ուբերը, 2016 թվականին տհաճ ու ցնցող կանխագուշակում է արել։

Վերերկրային ուժերի հետ զրուցող և ապագան տեսնող Կաեդե Ուբերին դեռ տարիներ առաջ են կնքել որպես մեծ Վանգայի միակ ժառանգորդ։

Նրա ծնունդը կանխագուշակել է ինքը՝ բուլղարացի պայծառատեսը՝ մահվանից առաջ հայտարարելով, որ հեռանալով չի գնա, և յուրահատուկ շնորհի երկրորդ հայտնությունն անպայման տեղի կունենա։

Էզոթերիկ շրջաններում համարվում է, որ Վանգայի հոգին հաստատվել է ֆրանսուհի դեռահասի մարմնում, որը տեսանելու է այնպես, ինչպես նշանավոր բուլղար պայծառատեսը։

Հոկտեմբերի 2-ին Կաեդե Ուբերը տհաճ կանխատեսում է արել․ «Հիվանդություններն ու պատերազմները սահմաններ չեն ճանաչում»,- հայտարարել է աղջիկը։ Կաեդեի պնդմամբ՝ փորձանքը կսկսվի սարսափելի հիվանդությունից, որի դեմ սպեղանի չկա, սկիզբ կառնի Հոնկոնգից։

Դրանից հետո հարավ-արևելյան գրիպը կարող է պատերազմ հայտարարել ամբողջ աշխարհին։ Վիրուսի տարածումը բացառելու համար խորհուրդ է տրվում 2017-ի սկզբին չայցելել այն երկրները, որտեղ ընդլայնվում է գրիպի սույն տեսակը։ Հիշեցնենք, որ Վանգայի մարգարեության համաձայն, 4599 թվականին մարդիկ անմահություն ձեռք կբերեն, որից առաջ սոսկալի փորձությունների ու արհավիրքների բովով կանցնեն։

2088-ին երևան կգա մի վարակ, որը վայրկենապես մարդկային կյանքեր կխլի։ Դա զգալիորեն կնվազեցնի մարդկանց թիվը Երկիր մոլորակում։ Ոչ մի դեղորայք ի վիճակի չի լինի փրկել մարդկությանը։

«Հակաթույնը» կհայտնաբերվի միայն երեք հարյուրամյակ անց՝ 2404 թվականին։

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/840

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS