Միայն Հադրութի շրջանից նոյեմբերի 9-ից հետո 62 հայ է գերեվարվել․․․Պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի արտ․գործ նախարարը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Արցախի Հադրութի շրջանում 62 հայերի գերեվարման մասին: Այս մասին նա գրել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամա-կում: Նա գերիներին ներկայացնում է որպես «դիվերսանտներ»:Նամակում նշվում է, որ Հայաստանի քաղաքա-ցիները գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից և նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո:

«Նամակում նշվում է, որ Ադրբեջանի` օկուպացիայից ազատագրած Խոջավենդի շրջանի տարածքում Հայաս-տանի զինված ուժերը դիվերսիաներ ու սադրանքներ են իրականացնում, և Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների արդյունքում բերման են ենթար-կվել դիվերսանտների խմբավորման 62 անդամներ, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են»,- գրում են ադրբե-ջանական ԶԼՄ-ները:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS