Մի քանի օր առաջ գնում էի բանկ, վճարումներ պիտի անեի․ Մեկ էլ ճանապարհին մեծ գումար գտա, վերցրեցի ու…

Մի քանի օր առաջ գնում էի բանկ, վճարումներ պիտի անեի․ Մեկ էլ ճանապարհին մեծ գումար գտա, վերցրեցի ու…Գնում էի բանկ՝
վարկիս ամսական վճարը կատարելու համար: Տեսնում եմ գետնին ընկած ճմրթած թղթադրամներ: Վերցրեցի, հաշվեցի…5 հատ 50
000-անոց թղթադրամ կար…

Այս ինչպես բախտս բերեց: Արագ հեռացա այդտեղից: Որոշեցի քարտիս փոխանցել և միանգամից ստուգել, արդյոք կեղծ չեն: Բան-
կոմատն ընդունեց:Սակայն քարտը ստուգելու ժամանակ հաշվեհամարիս տեսա ոչ թե 250 000, այլ 2 500 000 դրամ: Բայց ինչպե՞ս…
հաշվիս ընդհանրապես գումար չկար մինչ այդ:

Որոշեցի գնալ բանկ, համ վճարս կատարելու, համ էլ կճշտեմ, թե այդ ինչպես նման բան եղավ: Մոտեցա ազատ դրամարկղին, հենց
ասեցի անուն-ազգանունս, հանկարծ…ԶԱՆԳԵՐ…ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ և ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ…

—Դուք մեր միլիոններորդ հաճախորդն եք: Դուք շահել եք ավտոմեքենա:

Հանկարծ սիրտս սկսեց ուժեղ զարկել, ինձ թվում էր, դա բոլորն են լսում: Աստիճանաբար ուշքի գալով՝ մտածում էի.

—Դա անհնար է: Մի օրում այսքան բախտս բերի:

Բոլորը մոտենում և շնորհավորում էին ինձ: Զգացի, որ շունչս կտրվում է,մի րոպեով դուրս եկա բանկից,որ մաքուր օդ շնչեմ, սայթա-
քեցի և … ԱՐԹՆԱՑԱ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS