Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում թռիչքից ուշացած ուղևորը ծեծի է ենթարկել ռուսական ավիաընկերության աշխատակցին, տեսանյութ…

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում չվերթից ուշացած ուղևորը հարձակվել է «Պոբեդա» ռուսական բյուջետային ավիաընկերության ներկայացուցչի վրա, հաղորդում է Life.ru-ն:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ի գիշերը՝ Մոսկվա-Անապա չվերթի ժամանակ:

«Նրանք վերադարձել են ավիաընկերության ներկայացուցչություն՝ պահանջելով իրենց ինքնաթիռ հասցնել։

Այնուհետև նրանցից մեկը հարձակվել է ներկայացուցչի վրա և ոտքով հարվածել նրա գլխին»,-հայտնել է ավիաընկերության աշխատակիցը:

Նրա խոսքով ՝ «Պոբեդա»-ի աշխատակիցը կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան

հիվանդանոց են տեղափոխել՝ գլխուղեղի ցնցման և հիշողության մասնակի կորստի կասկածանքով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS