Մովսես Հակոբյանը կլքի ԳՇ պետի պաշտոնը

Ես որոշում եմ կայացրել դիմել ՀՀ նախագահին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Պարոն Մովսես Հակոբյանի հետ այսօր մինչեւ օրվա վերջ տեղի կունենա գլխավոր շտաբի պետի նոր նշանակում:

Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի զինված ուժերին»,-հայտարարեց վարչապետը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը այդ պաշտոնը զբաղեցնում է 2016թ. հոկտեմբերի 3-ից ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS