Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»: Բարեգործական ակցիայի շրջանակներում այսօր 100 լսողական սարք է բաժանվել լսողության խնդիրներ ունեցող երեխաների: Վերականգնողական կենտրոնի նախագծման եւ կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը:
Նախագահն ասաց, որ Էլթոն Ջոնի այցը Հայաստան կարեւոր նշանակություն ունի, աշխարհում կցուցադրեն, կտեսնեն մի փոքր Հայաստան: Նա նշեց, որ «Երեւան, իմ սերը» իր ստեղծած բարեգործական ծրագիրն է, որտեղ իր ընտանիքից սկսած, նաեւ շատ բարեկամներ իրենց ներդրումն են բերում. «Ծրագրին աջակցում է նաեւ արքայազն Չարլզը: Ցավոք սրտի, մարդիկ չհասկացան, թե նա ինչի համար էր եկել, հիմարություններ գրեցին, որ նա եկել է ինչ-որ հանքի համար, որը բացարձակապես… մարդը Հայաստանի մեծ բարեկամ է, երկար տարիներ աջակցում է «Երեւան, իմ սեր» ծրագրին, մարդ է, որը շատ լավ գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը եւ եկել էր այստեղ՝ Հայաստանը տեսնելու: Եվ միակ բանը, որ ինքը բացի բարեկամությունից արժեք ունի, դա փոքրիկ այգի է, որը պատկանում է հիմա ինձ, իմ ընտանիքին, իմ տղաներին եւ իր տղաներին, որ ես նվիրել եմ, փոքր այգի է: Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով