Նախագահ Արմեն Սարգսյանը պարել է Ամուլսարի հանքի դեմ բողոքող ակտիվիստների հետ.
Այսօր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը Երևանում բողոքի երթ է անցկացրել: Երթի մասնակիցները Մաշտոցի պուրակից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր, որպեսզի նրան նամակ հանձնեն: Այստեղ նրանց լսել է Արմեն Սարգսյանը և խոստացել արագ արձագանքել նամակին: Այնուհետև նախագահը ակտիվիստների խմբի հետ պարել է: